Քաղծառայության պաշտոնները պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով
Արցախի նախկին օմբուդսման Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։
Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։
Գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել»: