Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվեն
Հասարակություն

Եթե մեղավոր եմ, թող ինձ հրապարակավ գնդակահարեն․ ցմահ դատապարտյալը գործի վերաբացում է պահանջում

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանը պահանջում է վերաբացել իր գործը և կրկին քննել։ Նա իր խնդիրը բարձրաձայնելու համար դիմել է NEWSPRESS.am-ի խմբագրություն՝ հույս ունենալով, որ նոր իշխանությունը կօգնի արդար հետաքննություն իրականացնել։

Արթուր Քոչարյանը 2003 թվականի հունիսի 20-ին զորակոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Մարտունի՝ ժամկետային զինծառայության։ Նրա ծառայությունը սպաները դրական են գնահատել: 6 ամիս էր մնացել, որ տուն վերադառնար, երբ զորամասում տեղի ունեցավ սպանություն։

2004 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Մեսրոպյանի կախված դին։ Այդ մասին պատմում է Արթուր Քոչարյանը՝ մեզ ուղղված նամակում։

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով Արթուրին ու էլի մոտ 30 զինծառայողի տեղափոխել են ԼՂՀ ՌՈ մեկուսարան, որտեղից 20 օր հետո տեղափոխել են ՀՀ ՌՈ վարչության մեկուսարան։

«Շուրջ 1 ամիս 10 օր ՌՈ մեկուսարանում իմ նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրեցին։ Քննիչ Արմեն Հակոբյանը (այժմ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ) ևս ճնշումներ էր գործադրում։ Մեզ ստիպում էին, որ գրենք այն, ինչ քննիչն էր թելադրում, ոչ թե այն, ինչ տեսել ենք ու ինչ գիտենք։ Սակայն ես հրաժարվել եմ այդ առաջարկից մի պարզ պատճառով՝ քանի որ ես կատարվածից բոլորովին անտեղյակ էի, ուստի չէի կարող կատարվածի վերաբերյալ սուտ ցուցմունք տալ»,-գրել է Արթուր Քոչարյանը։

Նույն մեթոդով քննիչը փորձել է ստիպել, որ մնացած կասկածյալները ևս իր թելադրանքով ցուցմունք տան։ 

Ու այդ ժամանակ զինծառայողներից Անդրանիկ Կարապետյանը, ում եղբայրը՝ Գրիգոր Կարապետյանը նույնպես ծառայում էր նույն զորամասում, պատմել է, թե իբր իրենք բոլորն էլ մասնակից են եղել սպանությանը։

«Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը միակ ապացույցն է եղել, որ դատարանը մեր հանդեպ վճիռ կայացնի ու դատապարտի ցմահ ազատազրկման։ Չկա գեթ մեկ վկա, որը կհաստատեր Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը»,-գրել է Արթուրը՝ նշելով, որ 2005թ.-ից դատապարտված է ցմահ ազատազրկման։ 

Նա նաև նկատում է, որ 15 ցուցանմուշ են վերցրել, և փորձագետն էլ եզրակացության մեջ նշել է, որ Արթուր Քոչարյանից, Ավետիք Թումանյանից, Սուրեն Չոբանյանից և մյուսներից (եզրակացության մեջ նշված են բոլորի անունները,-հեղ․) վերցրած փորձանմուշներում կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելին, այս երիտասարդների դեմ ցուցմունք տված Արնդրանիկ Կարապետյանի եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի հագուստի վրա հայտնաբերվել է արյուն, որը համապատասխանել է մահացած Արթուր Մեսրոպյանի արյան հետ։ Նա գրել է, որ թեև այդ մասին դատարանին հայտնել է, սակայն վերջիններս հաշվի չեն առել իր ներկայացրած հանգամանքը։ 

«Այդ հագուստը, որի վրա եղել է արյունը, ընդհանրապես հանել են գործին կցված ապացույց իրերից»,-գրել է Արթուր Քոչարյանը։ 

Նա կարծում է, որ Անդրանիկ Կարապետյանը քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքով ցուցմունք է տվել իրենց դեմ՝ վախենալով, որ եթե դա չանի՝ դատարանի առաջ կկանգնի իր հարազատ եղբայրը։

Այս ամենից բացի, թեև Արթուր Քոչարյանը պնդել է, որ ունի վկաներ, ովքեր կարող են փաստել, որ իրենց ասած ժամին ինքը քնած է եղել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նման մարդու մասին քրեական գործի մեջ տեղեկություն չկա և իրենք չեն կարող կանչել այդ մարդուն։

«Անդրանիկ Կարապետյանի մականունն «Աղվես» էր, միայն նրա ցուցմունքն են հաշվի առել։ 3 անգամ ցուցմունք է տվել ու 3-ն էլ իրարից տարբեր, հակասություններով լի և շինծու, բայց նրա ցուցմունքը հիմք են ընդունել»,-գրում է դատապարտյալը։

Ըստ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի՝ մինչև կախաղանից կախվելը՝  Արթուր Մեսրոպյանը իբր ինքն իր երակները և վիզը կտրել է և ընկել գետնին՝ մոտ 10 րոպե ուժեղ արնահոսելով։ Հետո, իբր թե, ներս են մտել Արթուր Քոչարյանն ու մեկ այլ մեղադրյալ և նրա թևերի տակ մտնելով, քարշ տալով, կախել են պարսպից։

Արթուր Քոչարյանն այստեղ մի շարք հակասություններ է տեսնում։

Հակասություն 1․

Անդրանիկ Կարապետյանի ներկայացրած դեպքի վայրում արյան գոյացություններ չեն եղել, մինչդեռ երակներն ու վիզը կտրած մարդուց ուժեղ արնահոսություն և արյան լճացում պետք է լիներ։

Հակասություն 2.

Ըստ Անդրանիկ Կարապետյանի՝ մահացածին քաշ տալով տարել են պարսպի մոտ։ Այսինքն, արնահոսող մարդուց պետք է արյան հետքեր մնային նրան տանողների վրա, սակայն ո՛չ նրանց հագուստին, ո՛չ կոշիկներին, ու ո՛չ էլ եղունգների տակ արյան ոչ մի հետք չի եղել։

Հակասություն 3.

Եթե, ըստ Անդրանիկ Կարապետյանի, տղաները մահացածին քարշ են տվել, ապա նա պետք է թողներ իր հողի վրայով սահեցրած ակոսանման ոտնահետքերը, և նաև կոշիկների վրա կլինեին հետքեր։ Սակայն տեղազննության ժամանակ նման հետքեր չեն հայտնաբերվել։ Հետքեր չեն հայտնաբերվել նաև այդ տղայի կոշիկների վրա։

«Ես պատրաստ եմ ցանկացած իրավաբանի, ցանկացած դատավորի ու քննիչի համոզիչ փաստերով ապացուցել, որ անմեղ եմ և դարձել եմ Անդրանիկ Կարապետյանի զրպարտության զոհը։ Անտեսելով, որ իմ մեղավորությունն ապացուցող փաստերը բացակայում են, դատարանն ինձ ցմահ ազատազրկման դատապարտեց՝ հիմնվելով 1 անձի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի վրա»,-իրավիճակը նկարագրել է  Արթուր Քոչարյանը։

Այստեղ կա ևս մեկ զավեշտ և միաժամանակ՝ ողբերգություն։

Ըստ Անդրանիկ Կարապետյանի` ինքը ևս մասնակցություն է ունեցել։ Իսկ ավելի կոնկրետ` նա պատմել է, թե տղաներն իրեն ուղարկել են քարի հետևից, որպեսզի դնեն մահացածի ոտքերի տակ։ ՈՒ ինքը բերել է այդ քարերը և դրել ոտքերի տակ։ Այսինքն, ինքնին նա դառնում է սպանության մասնակից։ Սակայն նրա հանդեպ կայացվում է վճիռ՝ 1 տարվա ազատազրկում, իսկ 4 ամիս պատիժ կրելուց հետո՝ ազատվում է հենց դատական նիստերի դահլիճից։

Բացի այդ, Անդրանիկ Կարապետյանը ներկայացրել է, որ տարածքում ևս 3 զինվոր է եղել, ովքեր ոչ մի կերպ չեն խառնվել գործողություններին, պարզապես այդ տարածքում են եղել։ Այդ դիտորդի դերում գտնվողներին դատարանը դատապարտել է 3, 5 և 7 տարվա ազատազրկման։ 

Արթուր Քոչարյանն այս առիթով ևս զարմացած է։

«Այսինքն, ի՞նչ է նշանակում,-գրում է նա,- նրանք, ովքեր ոչինչ չեն արել՝ դատապարտվում են 3,5,7 տարվա ազատազրկման, իսկ ինքը՝ Անդրանիկ Կարապետյանը, ով, իր խոսքով՝ մասնակցություն է ունեցել՝ 4 ամսվա պատիժ կրելուց հետո ազա՞տ է արձակվում»։

Դատական նիստերից մեկի ժամանակ էլ Արթուրն Անդրանիկին հարց է ուղղել, որ նա իր ցուցմունքներից մեկում ասում է, թե երբ վերադարձել է գումարտակ՝ նրա եղբայրը՝ Գրիգորը քնած է եղել։ Իսկ եղբայրը հայտարարել է, թե արթուն է եղել։ Ո՞վ է եղբայրներից սուտ ցուցմունք տվել։ Ինչին գործով դատախազն առարկել է և միջնորդել, որ Անդրանիկ Կարապետյանն այդ հարցին չպատասխանի, քանի որ Անդրանիկը ստամոքսի խոցով է տառապում 18 տարեկանից և նրան չի թույլատրվում երկար խոսել։

Մինչդեռ, եթե Անդրանիկն ասեր, որ եղբայրն է ստում, նրան սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկեին, եթե ասեր, որ ստում է ինքը՝ իր ցուցմունքները չէին կարող հիմք հանդիսանալ տղաներին ազատազրկելու համար։

Արթուր Քոչարյանի համար ակնհայտ է, որ այս գործը կարկատած է։

«Ես տալիս եմ համաձայնագիր և պահանջում, որ քրեական գործն ուղարկեն հետքննության։ Եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, ես համաձայնագիր եմ տալիս՝ թող ինձ հրապարակավ գնդակահարեն։ Ես չեմ խնդրում ինձ ներել, ես ուզում եմ հետաքննություն լինի և արդար քննություն»,-գրում է Արթուր Քոչարյանը։

Նա նաև ցավակցություն է հայտնում տուժող կողմին և մտնում նրանց վիճակի մեջ, քանի որ վերջիններիս այդպես են ներկայացրել գործի մանրամասները։ Սակայն, միևնույն ժամանակ, Արթուրը նկատում է․ «Ես համարյա նրանց որդու կարգավիճակում եմ. 14 տարի նստել եմ չկատարած հանցանքի համար։ Ամեն օր հոգեկան մահ եմ վերապրում։ Այդպիսի օր չկա, որ ես չվերլուծեմ, թե ինչ է հնարավոր կատարված լինի, որ այդ ամենը ինձ վերագրեցին, ու էսօր ես ցմահ դատապարտված եմ։ Ես մի բան կասեմ՝ իմ հոգին մաքուր է ու ձեռքերս արյունոտված չեն»,-եզրափակում է իր՝ մեզ ուղղված գրությունը Արթուր Քոչարյանը։

Հավելենք միայն, որ գործով մեղադրյալներ Արթուր Քոչարյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ որպես կազմակերպիչ, իսկ Ավետիք Թումանյանն ու Սուրեն Չոբանյանը՝ 15-ական տարվա ազատազրկման։