Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Բարդույթներով տառապող Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը (տեսանյութ)

Այսօր, Ազգային ժողովում, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հրաժարվել է հեռախոսներով հարցազրույց տալ։ Այս մասին լրագրողներից մեկը գրառել է ֆեյսբուքյան իր էջում՝ ակտիվ հղում անելով (թեգելով) նաև Լենա Նազարյանին։

Իհարկե, Լենա Նազարյանի վերաբերմունքը հեռախոսներով նկարահանվելու նկատմամբ, զարմանալի է։ Ավելի տրամաբանական կլիներ, եթե նա ընդհանրապես հրաժարվեր նկարահանվելուց: Սա գուցե այդչափ չվրդովվեցներ լրագրողներին։

Բայց խնդիրն այն է, որ նա կատեգորիկ որոշել է՝ անհատական հարցազրույցներ հեռախոսային տեսագրությամբ չի անելու։ Նազարյան Լենան այդպես գրառել է հենց լրագրողի ֆեյսբուքյան գրառման ներքո․

Եվ սա այն նույն Լենա Նազարյանն է, ով դեռ մի քանի ամիս առաջ իսկապես կխնդրեր նկարահանվել ցանկացած որակի հեռախոսով, միայն թե իր ձայնը լսելի դառնար հանրությանը։ Իրենց մեկնաբանություններում այս փաստն արդարացիորեն նկատել են նաև շատ լրագրողներ։ Նազարյանը չի պարզաբանում, թե ինչու է նման «խտրականություն» դնում տեսանկարահանող սարքերի միջև, հատկապես, որ այսօր շատ հեռախոսներ իրենց որակական հատկանիշներով ո՛չ միայն չեն զիջում շատ տեսախցիկների, այլև ավելի լավ են նկարում, հեռախոսներով մինչև անգամ տեսաֆիլմեր են նկարահանվում։

Դժվար է ասել՝ սա ավելի շատ տեսախցիկն ավելի պատվաբեր համարող նոր իշխանություն մտած անհատի կապրի՞զ է, թե՞ ինչ-ինչ բարդույթներով տառապաող անձի կամակորություն, ով վախենում է տգեղ երևալուց, բայց ակնհայտ է, որ ցանկացած մարդու խոսքի բովանդակությունը տեսագրության որակի հետ ոչ մի կապ չունի։ Եվ ոչ ոք որակին չի նայում, երբ խոսքը իմաստուն է, դիպուկ և տեղին։

Նազարյանը երևի արդեն մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը թերևս հաջողություն չգրանցեր, եթե չլինեին ֆեյսբուքյան լայվերն ու հեռախոսային տեսագրությունները, որոնց միջոցով նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում նաև ինքը, անմիջական կապի մեջ էին մտնում ժողովրդի հետ, և նկարահանվում տարբեր իրավիճակներում։

Այստեղ թերևս կա մեկ բացատրություն՝ սա քաղաքական դաշտում զբաղեցրած դերային կոնֆլիկտ է․․․

Այլևս իշխանավոր Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը, և այդ Լենա Նազարյանի հետ նույնացվելու վախը։ Նա հավանաբար ինքն էլ զարմացել է կատարվածից, և չի կարողանում դեռևս մարսել ճակատագրի կողմից իրեն սկուտեղի վրա մատուցված պարգևը։ Հավանաբար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նման, Լենա Նազարյանն էլ մինչև պաշտոնին անցնելը չէր հավատում հրաշքներին, ու հիմա նրան թվում է, թե երազի մեջ է։ Նա հրաժարվում է բոլոր այն սովորություններից, որոնք կարող են ինչ-որ ձևով կապել իրեն նախկին Լենայի հետ։ Թերևս նա իրեն «իր ափսեի մեջ չի զգում» ու հիմա ինքն իր դեմ պայքարի է դուրս եկել։

Մինչդեռ խնդիրը ո՛չ թե հեռախոսներով նկարահանվել-չնկարահանվելու մեջ է, այլ գործով ցույց տալու, որ արժանի է այն աթոռին, որի համար քվե է ստացել։ Հակառակ դեպքում, անցյալը՝ վատ երազի նման՝ շարունակելու է հետևել Նազարյանին։ Թեև, մյուս կողմից էլ՝ անցյալի հետ կապը չի կարելի կտրել․ ինչպես ասում են՝ անցյալը կրկնվելու վատ սովորություն ունի, եթե նրան մոռանում են։

Ի դեպ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել հրաժարվել առավոտ-իրիկուն լայվ մտնելու՝ իր սովորությունից։

Իսկ հիշեցման կարգով, հրապարակենք շարժման օրերից մի հեռախոսային տեսագրություն՝ Լենա Նազարյանի մասնակցությամբ․

Արմինե Մկրտումյան