ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Նապաստակի միսը շա՞տ համով էր․ հպարտ քայլարածների «թավշյա խնջույքները» վերածվել են արատավոր սովորության

«Քայլարածները» շարունակում են իրենց ուրախ ուտուշ-խմուշները։

Դեռ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան լայվով փորձում էր իրեն համոզել ու ժողովրդին հավատացնել, թե իրենք նախորդ իշխանության նման չեն։ Նա դեմքի անսովոր միմիկաներով ու ձայնային երանգներով, իբր, հեգնում էր «Իմ քայլը» դաշինքի անդամներին ՀՀԿ-ականների հետ նույնացնողներին։

«Մեզ նմանեցնում են ՀՀԿ-ի հետ։ Ասում են՝ մենք էլ երկու ոտք, երկու ձեռք ունենք, նրանք էլ, մենք էլ ենք շոր հագնում, նրանք էլ, մենք էլ ենք քեֆ անում, նրանք էլ, մենք էլ ենք խաշ ուտում, նրանք էլ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք էլ ենք խաշ ուտում․․․»։

Իհարկե, Փաշինյանի տեքստն ավելի շատ ինքնախոստովանություն ու արդարացում էր այն փաստի, որ «քայլարածներն» իսկապես վերածվել են հանրապետականների։

Օրերս էլ, իսկ ավելի կոնկրետ՝ հունվարի 19-ին՝ շաբաթ օրը երեկոյան, NEWSPRESS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մի խումբ «քայլարածներ» եղել են Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցում գտնվող «Բուրմունք» ռեստորանում։

Այս շքախումբը գլխավորել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, վերջինիս ավագ որդին՝ Մեխակը, ովքեր «Բուրմունք» ռեստորան են եկել հատուկ նապաստակի միս ուտելու։

Մեր տեղեկություններով՝ վերջիններս նման «ճաշկերույթներ» հաճախ են անում ու առիթը բաց չեն թողնում կրկին ու կրկին տոնելու իրենց հաղթանակը։ Իսկ կենացներից էլ «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունն անպակաս է լինում։

Իհարկե, Փաշինյանը կարող է կրկին լայվ մտնել ու հիմա էլ ասել, թե իրենց կերած նապաստակն ուրիշ նապաստակ էր կամ որ իրենք էլ կարող են նապաստակ ուտել, սակայն դա խնդրի պարզաբանում կամ արդարացում չի կարող համարվել։

Հատկանշական է, որ ոչ ոք չի արգելում «Իմ քայլ»-ի անդամներին երբեմն ուրախանալ, քեֆ անել, ծախսել իրենց փողերը՝ ինչպես ուզում են, բայց դա արդեն սկսում է հաճախակի դառնալ և վերածվել արատավոր սովորույթի։ Դա մի կողմից։ Իսկ մյուս կողմից էլ, եթե դա իրականում այնքան էլ արատավոր սովորույթ չէ, ինչպես Փաշինյանն է փորձում համոզել, ապա այդ դեպքում ինչո՞ւ էր  Փաշինյանն իր ընդդիմախոս ժամանակ քննադատում իշխանություններին՝ ճիշտ այդ նույն երևույթների ու արարքների համար։

Իրականում Հայաստանում պատգամավորների լուծելիք խնդիրները այնքան հրատապ են, որ հետհեղափոխական երկրում նրանք այսքան հաճախակի խնջույքներ կազմակերպելու ու նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենան: 

Իսկ միգուցե այն ժամանակ մսխելու և քեֆերին ծախսելու գումա՞րներ չունեին, իսկ հիմա ունեն ու քեֆ են անում, թե՞ պարզապես իրենց հետհեխափոխական խնջույքներն ուրիշ են՝ ժողովրդական են և հպարտ քաղաքացիների թավշյա հեղափոխության արդյունք․․․ Կամ էլ միգուցե կարծում եմ, որ խնդիրը հենց իշխանափոխությունն էր։ Նրանք թերևս ավարտված են համարում իրենց առաքելությունը և կարծում են, որ արդեն ստամոքսին երջանկացնելու ժամանակն է:

NEWSPRESS.am