ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Անտիսաշիկ օպերացիան» ավարտված է, Փաշինյանն անցել է պլան «Բ»-ին (տեսանյութ)

«Իմ քայլի» ցուցակով պատգամավոր դարձած Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն իր հարցազրույցում արագաչափերի հետ կապված ուշագրավ հայտարարություն է արել:

Պարզվում է՝ միֆ է այն, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը, արագաչափերի բիզնես ունի։

Նա իր հարցազրույցի մեջ ասել է․

«Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռևս 2013 թվականից․․․Սա ոչ մեկի բիզնեսը չէ»։

Լրագրողի ճշտող հարցին, թե հերքո՞ւմ է այն լուրերը, թե Սաշիկն առնչություն ունի արագաչափերի բիզնեսի հետ, նա պատասխանել է՝ «այո»:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ կամ Նիկոլ Փաշինյանն է «մուտիլովշիկ», երբ հայտարարում էր, թե Սաշիկը «փայ» էր մտել արագաչափերի բինեսի մեջ, կամ այս ոստիկանը․․․ 

Բոլորս ենք հիշում, թե ինչպես շարժման օրերին Նիկոլ Փաշինյանը փակում էր արագաչափերն ու հայտարարում, թե «անտիսաշիկ օպերացիա» է իրականացնում։ Նրանք, ովքեր չեն հիշում՝ թարմացնենք հիշողությունը տեսանյութով։

Հարկ է նկատել, որ Փաշինյանը հանրահավաքների ժամանակ առիթը բաց չէր թողնում շահարկելու սաշիկաարագաչափային թեման և հայտարարելու, թե նա իր պատիժը կկրի։ Սակայն վարչապետ դառնալուց հետո, նա մոռացավ իր հայտարարությունների մասին, իսկ այսօր էլ «Իմ քայլ»-ական ոստիկանը հայտարարում է, թե Սաշիկը կապ չունի․․․

Մինչդեռ, դա այն նույն Սաշիկն է, որի անունը Փաշինյանը պատեհ-անպպատեհ տալիս էր իր շարքային լրագրող և ապա քաղաքական ընդդիմախոս շրջանում։ Նա, փաստորեն, այսքան ժամանակ հորինել է պատմություններ, որոնք պարզվում է՝ սուտ են եղել ու շոյել հասարակության ականջը։ Ամեն անգամ, Փաշինյանի՝ մոտավորապես «վառել Սաշիկին» հայտարարությանն ի պատասխան՝ լսվում էին սոցիալապես ճնշված ժողովրդի ծափերն ու բացականչությունները։

«Այո՜, այո՜․․․»,-գոչում էր ամբոխը։

Իհարկե, այսօր այնպես չէ, որ Սաշիկն անմեղ է, ու պիտակն էլ պարզապես նրան են կպցրել, բայց պարզվում է՝ իրավիճակ է փոխվել, որից հաստատ գոհ կլինի նաև նախկին «փայ մտնող Սաշիկը», քանի որ Փաշինյանի թիմը և հենց նա՝ ինքը, մոռացել են իրենց հայտարարությունները և Սաշիկին այլևս չեն մեղադրում։

Ու այստեղ հարց է առաջանում՝ իսկ մուգուցե Փաշինյանն այլ հարցերո՞ւմ ևս խաբել է մարդկանց, միգուցե նախկին իշխող կուսակցությունն այդքան էլ վա՞տը չէր, ինչպես փորձում էր ներկայացնել ինքը՝ Փաշինյանը։ Միգուցե դա անում էր պաշտոնի հասնելո՞ւ համար․․․ Ինչևէ, ամեն դեպքում՝ Փաշինյանի ամբոխավարական մանիպուլյացիան ու «անտիսաշիկ օպերացիան» էֆեկտ ունեցավ․ մարդիկ հավատացին, ուրախացան, հավաքվեցին ու նույնիսկ իրենց ներքնազգեստով սկսեցին արագաչափեր փակել և միանալ Փաշինյանին․․․

Այժմ «անտիսաշիկ օպերացիան» ավարտված է, Փաշինյանն անցել է պլան «Բ»-ին։

Իսկ ինչ կլինի հետո՝ թողնում ենք ընթերցողի մեկնաբանությանը, քանի որ միևնույնն է՝ այս հարցի շուրջ մեր վերլուծությունն ամբոխի սրտով չի լինի․․․

Արմինե Մկրտումյան