ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների

Արտյոմ Բալասանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանը պատրաստվում է Արցախի հայաթափմանը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպից չպետք է ունենալ մեծ ակնկալիքներ`հատկապես հայկական կողմերի համար:

Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակություններին ոչ թե խաղաղության` Թուրքիա-Ադրբեջան օղակի մեջ գտնվելով այդպիսի քաղաքականություն չպետք է տարվի ոչ այսօր, ոչ 100 տարի անց, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների:

Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները, եթե անգամ պսակվեն հաջողությամբ, նշանակում են տարածքների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, այսինքն՝ Արցախի անվտանգության ողջ համակարգի քայքայում, կազմաքանդում և հայկական դիրքերի` խոսքը մարտական դիրքերի և կոնֆիգուրացիայի մասին է, խիստ թուլացում:

Արցախն այսօրվա սահմաններով ու նախկին ԼՂԻՄ սահմաններով տարբեր ռազմական միավորներ են` ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերադարձ՝ նշանակում է ապագայում ռազմական պարտություն` 10-20 տարի անց, ադրբեջանցիները կամրապնդվեն Արցախի անվտանգության գոտու` 5-7 շրջանների հաշվին, որը պատրաստվում են հանձնել` ըստ մադրիդյան սկզբունքների, հարձակման անցնելով շատ ավելի բարենպաստ պայմաններով ու կոչնչացնցի Արցախի հայ բնակչությանը:

Արցախի այսօրվա սահմանները բանակցությունների ու սակարկման ենթակա չեն` դա հայաթափման է տանելու Արցախը, կազմաքանդելու է Արցախի անվտանգությունը, կթուլացնի ՊԲ-ի դիրքերն ու անհնարին կդարձնի տեղի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն անգամ:

Բանակցային գործընթացը` որոշակի դադարն ու առաջնագծում հանգստությունը պետք է ի շահ հայկական երկու պետությունների օգտագործել` հզորացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերության համակարգն` Արցախը ռազմական իմաստով դարձնել հնարավորինս ինքնաբավ, պատրաստել ակտիվ մոբռեսուրս ու պատրաստել հասարակությանը ռազմական երկարատև գործողությունների` ռմբապաստարաններ, զինավարժություններ և այլն:

Վերոնշյալ գործողությունները նաև զսպող գործոն կլինեն Ադրբեջանի համար` նրանց հետախուզությունը ամենօրյա ռեժիմով հետևում է Արցախում ու ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Հայ հասարակության մարտական ոգու բարձրացումը կրկնակի կդժվարացնի Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը` պատրաստված հասարակության, բանակի, ազգի վրա հարձակվելն ավելի բարդ է, քան այն հասարակության, ում ուշադրությունը շեղված է մանր ներքաղաքական հարցերի վրա ու բթացրած է զգոնությունը` խաղաղասիրական կոչերով:

Բաքուն պատրաստվում է պատերազմի` օրն ու հարձակման ուղղությունները դեռևս անհայտ են, սակայն հավանաբար նրանք փորձելու են օգտագործել այն հենակետերը, որոնք գրավել են 2016թ.-ի ապրիլին: Այդ հենակետերի մասին` Թալիշում ու Արցախի հարավում` հայտարարել էր Ադրբեջանի ԳՇ պետը` դա նույնպես մեսիջ է:

Պետք է ամրապնդել նաև Նախիջևանի հետ սահմանն` այնտեղից լինելու են հարձակումներ` Գորիս-Լաչին ու Երևան-Երասխ-Սյունիքի մարզ ռազմավարական ճանապարհների վրա: Նախիջևանից անընդհատ հարվածների իմիտացիա են ստեղծելու Երևանի ուղղությամբ, որպեսզի ՀՀ-ն այս ուղղության վրա պահի մեծ քանակությամբ զորքեր, որոնց չեն գնալու Արցախին օգնության:

ՀՀ զինված ուժերի ներուժի փոշիացումը երեք-չորս ուղղություններով` դա է Բաքվի ռազմավարությունը` մի ճակատը Տավուշի մարզ, մյուսը` Նախիջևան, երրորդը` Գեղարքունիքի մարզն ու հիմնական ճակատն իհարկե` Արցախ:

Պետք է նորից վերակազմավորել, ամրապնդել ԵԿՄ-ն, որպես կառույց ու ռազմական ներուժ ունեցող կազմակերպություն`նշանակել նոր նախագահ, ով կվայելի հասարակության, ազատամարտիկների հարգանքն ու ԵԿՄ-ն պետք է դառնա Արցախի ՊԲ-ի համար լրացուցիչ մոբռեսուրս ու օգնություն:

Օպերատիվ քայլերով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի ռազմական գործողությունները գարնանն ու ամռանը` հակառակ պարագայում հնարավոր են լոկալ բախումներ, որոնք վերաճելու են լայնածավալ պատերազմի բոլոր ճակատներով:

Ադրբեջանը գնում է Արցախի բնաջնջմանն ու հայաթափման`պետք է սթափվել ու համախմբվել`օգտագործելով հին ու նոր ռազմական կադրերն ու Արցախի պատերազմի մասնակիցների գիտելիքներն և մարտական փորձը»: