Ովքեր են ներկա եղել Ջորջիո Արմանիի նորաձևության երեկոյին (լուսանկարներ)
Փարիզում շարունակվում են ավանդական նորաձևության օրերը: Հունվարի 22-ին դիզայներ Ջորջիո Արմանին ներկայացրել է գարնանային նոր հավաքածուն: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Հյուրերի շարքում շատ հայտնիներ են եղել: 48-ամյա Ումա Տուրմանը եկել էր իր 20-ամյա դուստր Մայայի հետ: Ուշադրության կենտրոնում Ուման ու իր դուստրն են եղել, ովքեր աչքի են ընկել իրենց գեղեցիկ հագուստով:
Նորաձևության երեկոյին ներկա են եղել նաև դերասանուհի Դակոտա Ֆաննինգը, երգչուհի Սելին Դիոնն և Էմբեր Հերդը: