Ես սուտ չեմ խոսում, որովհետև հավես չունեմ․ մի քիչ շատ է աղմուկը․ Արթուր Մեսչյանը՝ պարգևատրումների մասին
«Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչքան գումար է նստել իմ քարտին, բայց էդ գումարը ոնց եկավ, էնպես էլ գնաց»։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով քաղաքապետի պարգևատրումներին։
Նա նկատեց, որ կարող է խաբել, բայց սուտ խոսելու համար «հավես չունի» ու իրականում չգիտի, թե կոնկրետ որքան գումար են փոխանցել քարտին, բայց գիտի, թե ինչ է արել այդ գումարը, այդ մասին սակայն չի ասի ոչինչ, քանի որ չի սիրում խոսել իր բարեգործություններից։
«Մի բան էլ կա․ էդ գումարը, որ փոխանցվել է իմ քարտին, դա չի նշանակում, որ ես իմ մեկ սենյականոց բնակարանից տեղափոխվելու եմ սենյականոց, դա չի նշանակում, որ իմ 94 թվականի մեքենան դարձավ Mercedes-Benz։ Այսինքն՝ իմ սոցիալական վիճակը դրանից չի փոխվելու»,-ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ այդ գումարն իր դեպքում արժանացավ այն ճակատագրին, ինչ որ իր պետական մրցանակը՝ դարձավ նպատակային ծախս։
«Մի քիչ շատ է աղմուկը, կարծում եմ»։