Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ ա. Կանդելակին Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետ (տեսանյութ)
Հայկական ու վրացական արմատներով հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անգամ հասցրել հարցնել, թե նա տեղյա՞կ է, որ իր մայրը հայ է:
«Բարև ձեզ, լավ լինեք, սաղ լինեք: Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ ա»,- հայերենով հարցրել է Կանդելակին Փաշինյանին:
«Այո, իհարկե գիտեմ»,-հայրենով պատասխանել է Փաշինյանն ու անգլերենով հավելելով, որ Հայաստանի ամբողջ ժժողովուրդն այդ մասին գիտի:
«Հիանալի է: Շնորհակալություն»,- անգլերենով պատասխանել է Կանդելակին:
Տեսանյութն Ինստագրամում հրապարակել է ինքը՝ Կանդելակին: