ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

ՊՆ պարզաբանումը՝ Յուրի Բրոյանի գործի վերաբերյալ տարածված տեղեկությունների վերաբերյալ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յուրի Բրոյանիգործի վերաբերյալ տարածված տեղեկությունների վերաբերյալ  ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը.

Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ:
14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ այն, որ նա հանդիսանում է շարքային Յու.Բրոյանի շահերի պաշտպանը և ըստ ընթացակարգի, նրան տրամադրվել է աշխատասենյակ և թույլատրվել տեսակցելու շարքային Յու. Բրոյանի:

16.01.19թ. ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով Յուրի Բրոյանը տեղափոխվել է ԿԿԶՀ հետազոտման, նույն օրը նյարդաբանը և թերապևտը ուղեգրել են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք, վերը նշված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ոչինչ չի հայտնաբերվել և տրվել են համապատասխան տեղեկանքներ առողջական վիճակի մասին, որոնց համաձայն զինվորը նյարդաբանական խնդիր չունի: Նույն գրառումն է կատարել նաև բժիշկ թերապևտը, իսկ հոգեբուժական բաժանմունքում տրվել է տեղեկանք, որ զինվորը հոսպիտալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության:

Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է զինծառազյողի ընթացիկ վիճակին, ապա, ինչպես վերը նշված է, ՊՆ-ը ևս մեկ անգամ հավաստում է, որ նրան պարբերաբար այցելում են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունում նա գտնվում է մշտական հսկողության ներքո և առողջական վիճակի թեթև փոփոխության դեպքում անգամ, նա անմիջապես ուղարկվում է համապատասխան ռազմաբժշկական հաստատություն առողջական վիճակի մոնիթորինգի նպատակով:

ՊՆ-ը ողջունում է անկախ օրգանում անաչառ քննությունը և ինչպես նշեցինք պատրաստ ենք դրանից բխող իրավաչափ որոշումների իրականացմանը մեր մասով:

Այսպիսով փաստում ենք, որ խնդիրը գտնվում է ոչ թե ՊՆ տիրույթում, այլ իրավական: Եվ ինչպես նշել ենք նախկինում, վերահաստատում ենք, որ ՀՀ ՊՆ-ը շահագրգռված չէ, որ հիվանդ զինծառայողներ ունենա իր շարքերում, ավելին ՀՀ ԶՈւ-երում տեղ չունեն այն քաղաքացիները, որոնք նաև չեն ցանկանում ծառայել: Մեզ հարկավոր են գիտակից և նվիրյալ զինծառայողներ և ոչ թե իրական ու շինծու առիթներով ծառայությունից խուսափողներ

Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը` ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող:

Շարքային Յու.Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով: Առաջին օրը հրաժարվել է սննդից` պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու.Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ` համապատասխան հետազոտման: Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու.Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը»: