ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Փաշինյանի մտահոգության շերտերը

Համացանցում, կայքերում, փողոցներում և գրեթե ամենուր քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպումն ու աղմկահարուց լուսանկարը: ՀՀ վարչապետն էր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»:

Նախ մի պահ այս հանդիպումը թողնենք հանգիստ ու տեսնենք, թե ինչ էր կատարվում այս հանդիպումից առաջ: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալիևը մեկ անգամ չէ, որ հարցազրույցների ժամանակ նշել է, որ հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի: Այս հայտարարությունների հետ մեկտեղ, Ադրբեջանի Պնախարարն անցկացնում է զորավարժություններ, ժողով անցկացնում բանակի գեներալների հետ և ոչ բացահայտ, բայց նաև ոչ գաղտնի նշում, որ ամեն պահի պատրաստ լինեն ռազմական գործողությունների:

Սակայն սահմանին անհասկանալի անդորր է ու տպավորություն է, որ հայ-ադրբեջանական սահմանը հսկում են խաղաղապահները: Հունվարի 16-ին՝ Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: ՀՀ ԱԳՆ կայքում գրեցին, որ ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Շատերի համար անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն» արտահայտությունը: Հիմա գանք առաջ ու փորձենք պարզել, թե ի՞նչ կար թաքնված Ալիև-Փաշինյան հանդիպման հետևում: Նախ ՀՀ վարչապետն անդրադարձավ քննադատություններին, թե ընթանում են գաղտնի բանակցություններ: Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Այդ հանդիպմանը խոսվել է այն, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակավ:

Դավադրություններ լինել չեն կարող։ Դա ուղղակի աբսուրդ է։ Եթե որևէ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ, կարող ենք ինչ–որ դավադրության մեջ ներքաշվել, չարաչար սխալվում է։ Ամեն ղեկավար խոսում է իր երկրի շահերից»:

Հետաքրքիր է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Վարչապետը շտապեց նշել, որ Արցախի հարցով խոսակցություն չի եղել: Այս ամենին իրականում չի հավատա անգամ դպրոցական երեխան:

Հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, սակայն չի նշվում, որ կա հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Միգուցե վաղը ոչ ֆորմալ հանդիպում կայանա Պուտինի ու Փաշինյանի միջև, սակայն տեսականորեն այս հանդիպումների իբր անտրամաբանական կապը իրականում շատ տրամաբանված է:

Արդեն այսօր Lragir.am-ը գրեց, որ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի որ փորձում է ընդամենը ժամանակ շահել:

Նախկին նախարարը Դավոսի համաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիևը հանդիպումը մեկնաբանել է՝ ակնարկելով, որ Ալիևը, ամենայն հավանականությամբ, Փաշինյանին ծանուցել է քաղաքական մեթոդներից հրաժարվելու դեպքում հակամարտության կարգավորման «ոչ խաղաղ» մեթոդների մասին:

Իսկ հիմա այս ամենը հավաքագրենք մեկ տեղում ու տեսնենք, թե ինչու էր Փաշինյանը Ալիևի հետ լուսանկարում այդպիսի կերպարով:

Նախ, հանրությունը լավ տեսել է հաղթանակած Փաշինյանի դեմքը, ժեստերն ու կերպարը: Անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ պարզ չէր, թե Փաշինյանի հետ ինչ կլինի, նա նստած էր գրեթե նույն դիրքով, սակայն հայացքը, կերպարն ու միմիկան ուժեղ, հաղթող, վստահ մարդու էր պատկանում: Տեսել ենք նաև Փաշինյան-Պուտին լուսանկարները, որոնցում ՀՀ վարչապետը վստահ է երևում: Իսկ Ալիևի հետ լուսանկարում տեսնում ենք ուրախ ու անհոգ մարդու մի կողմում և տխուր ու մտահոգ մարդու՝ մյուս կողմում:

Իսկ եթե իրականում հավատանք, որ բանակցություններ ընթանում են, ընդունենք, որ Ալիևը ցանկանում է կամ տարածք, կամ պատերազմ, և այս բոլոր հարցերի լուծողը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է հավատալ, որ ՀՀ վարչապետը փակուղու առաջ է, և նա իրոք մտահոգ էր:

NEWSSPRESS.am