Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Աստված էլ բեթարից հեռու պահի

Երեկ ուշադիր լսում էի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցազրույցը։ Այս պատգամավորուհին հարցազրույցի ողջ ընթացքում չխորշեց ուղղություն ցույց տալ հարցազրուցավարին՝ խորհուրդ տալով իրեն ոչ թե անվանել իշխանության ներկայացուցիչ, իշխանություն, այլ կառավարող ուժի մի մասնիկ՝ չմոռանալով ցիտել նաև Սահմանադրությունը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այն նույն ժողովրդին, որն այսօր իշխանության քայլերի և իրականացրած օպտիմալացման արդյունքում բռնել է արտագաղթի ճանապարհը։ Ըստ իմքայլական պատգամավորի՝ ավելի հարմար է իր մասին խոսելիս ասել «կառավարող ուժի ներկայացուցիչ»։ 

Դե դա դնենք մի կողմ, մարդն իշխանություն չէ, ընդամենն իշխող ուժի ներկայացուցիչ է, խնդիրն այս ձևակերպումները չեն, այլ այն բովանդակությունը, որը տեսանք այս հարցազրույցի ընթացքում։

Փաստորեն, երկրի թիվ 1 օրենսդիր մարմնում հայտնված պատգամավորուհին չունի տարրական էթիկա եթերում դրսևորվելու համար․ դժվար թե որևէ մեկի համար հաճելի լինի նման սանրվածք ունեցող պատգամավորի Ազգային ժողովում տեսնել․ չէ՞ որ դա մի վայր է, որը հարգանք է պահանջում, նորմեր կան, որոնց չհետևել պարզապես չի կարելի։

Հուսանք՝ Թագուհի Ղազարյանը այնտեղ չի հայտնվի կապույտ մազերով. սա ուղղակի: 

Բայց դա էլ դնենք մի կողմ․ Թագուհի Ղազարյանն իրեն հատկացված եթերաժամանակն օգտագործեց նաև մեդիագրագիտության դասեր տալու համար։

Բայց այստեղ լռել չենք կարող. ի՞նչ գրագիտության կամ մեդիագրագիտության մասին կարող է խոսել Ազգային ժողովի այն պատգամավորը, որն Արցախյան հարցի մասին կմկմում է այսպես․

«Խաղաղության նախապատրաստելը ես ընկալում եմ էսպես․ խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է։ Մենք բոլորս և բոլոր ժամանակներում պետք է հասկանանք, որ խաղաղությունը գոյակցելու լավագույն տարբերակն է՝ թե՛ ազգամիջյան, թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ նույնիսկ խորհրդարանական։ Բայց խաղաղության պատրաստելու համար, ինչպես նշված է հայտարարության մեջ, դա ուժի չկիրառումն է և ուժի չկիրառման սպառնալիքի բացակայությունը, այսինքն՝ որևէ սպառնալիք կամ ռազմաշունչ հայտարարություններ չհնչեցնելը, որպեսզի, ի վերջո, ժողովուրդները միմյանց մեջ տեսնեն մարդկանց, որոնք փոխադարձաբար ձգտում են խաղաղ գոյակցել, ոչ թե միմյանց սպանել։ Այդ հռետորաբանությունը, որը եղել է, իմ կարծիքով, պետք է վերացվի, որպեսզի մարդիկ կարողանան խաղաղ գոյակցելու հնարավորություն տեսնեն, որովհետև անհնար է շարունակաբար լինել պատերազմի մեջ, որը չափազանց ցավոտ է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ պատրաստել ժողովուրդներին խաղաղության դա վերաբերում է երկու պետություններին և Ադրբեջանն առնվազն բանակցային գործընթացի այս փուլում պետք է պատրաստակամություն ունենա ժողովրդի միջից դուրս բերել այդ հռետորաբանությունը։

Այսպես է մեկնաբանում Ազգային ժողովի պատգամավորը Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը։

Իսկ հարցին՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին դուք դե՞մ եք, թե՞ ոչ, տալիս է երկարաշունչ ու որևէ բովանդակություն չունեցող պատասխան, ըստ որի, այդ թեզի ընդունելիության հնարավորությունն ինքը չի տեսնում: Որ չի տեսնում, դա իր խնդիրն է, բայց հո այդ թեզը կա․․․

«Խաղաղությունը չեմ կարծում, որ շուկայական ապրանք է, որ կարողանանք ինչ-որ բանով փոխարինել»,- աշխարհացունց մտքեր է արտաբերում նորընտիր պատգամավորը։

Այդ հարցազրույցի 30 և ավելի րոպեն և վստահաբար նմանատիպ հարցազրույցները բացահայտելու են այս անբովանդակ իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը։

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն