Վաճառվել են Կատրին Դենյովի զգեստները
Christie’s աճուրդի տունը Փարիզում աճուրդի է հանել հայտնի դերասանուհի Կատրին Դենյովի մի քանի զգեստ, որոնք ստեղծել է աշխարհահռչակ մոդելյեր Իվ Սեն-Լորանը: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Զգեստների շարքում ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա զգեստներ են, որոնց ուղիղ կեսը վաճառվել է փարիզյան աճուրդի ժամանակ, իսկ մնացածը կվաճառվի օնլայն աճուրդով:
Ամենաթանկը վաճառվել է Դենյովի վարդագույն զգեստը, որով 1969 թվականին դերասանուհին ծանոթացել էր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հետ: Զգեստը վաճառվել է 42.5 հազար դոլարով:
75-ամյա դերասանուհին լագրողների հետ զրույցում պատմել է, որ զգեստները վաճառելու պատճառը դրանց համապատասխան խնամքն ապահովել չկարողանալն է: