ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Մշակույթ

Մի հզոր քանդակի «ոչնչացման» առեղծվածը․ ինչո՞ւ չտեղադրվեց Արամ Մանուկյանի արձանի` այս տարբերակը (լուսանկարներ)

Քանդակագործ Արմենակ Վարդանյանը ցուցադրում է իր հոր քանդակները, ներկայացնում է իր ու իր որդու աշխատանքները։ Քանդակագործների այս ընտանիքում եռում է արվեստը։

Արմենակ Վարդանյանի անունը միգուցե շատերին ոչինչ չասի, սակայն նրա քանդակները տեղադրված են Երևանում։ Բոլորն են անցել Օպերայի տարածքով, տեսել Օպերայի ճակատային մասում դիմակների քանդակները, զարմացել, սակայն երևի նրանց մտքով չի էլ անցել, թե ո՞վ է այս քանդակի հեղինակը։

Այդ դիմակներից 5-ը քանդակել է հենց պարոն Վարդանյանը։

Նա է հեղինակել Աբովյան փողոցում տեղադրված «Շոր և Շորշոր» քանդակը, որը տարիներ առաջ հանեցին փողոցից։ Նրա քանդակների մեծ մասը տեղադրված է Երևանի տարածքից դուրս։ Իր գեղեցիկ արվեստանոցի անկյունում տեղադրված է մեծ հայի՝ Արամ Մանուկյանի քանդակի փոքր տարբերակը։ Քանդակում պատկերված է մեծ քաղաքական գործիչը` իր հզոր արտաքինով, ազդեցիկ կերպարով ու մեծ հային վայել արտաքինով։

Բավական է նայել այդ քանդակին ու պարզ կդառնա, որ այնտեղ պատկերված է այն մեծ հայը, ում վերջին տարիներին ենք միայն սկսել ճանաչել, արժևորել ու գնահատել։ Իսկ թե ինչու է այս քանդակը մնացել լոկ պարոն Վարդանյանի արվեստանոցի մի անկյունում, պարզ կդառնա մեր այս նյութից հետո։

 

Արմենակ Վարդանյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում խոսեց Արամ Մանուկյանի քանդակի և այն խայտառակ մրցույթի մասին, որից հետո պարզ դարձավ, որ Երևանի կենտրոնում պիտի տեղադրվի «խալաթով ծածկված Արամ Մանուկյանի» արձանը։

«Առաջին մրցույթի ժամանակ մասնակցում էին 10-ից ավելի մասնակիցներ։ Փակ մրցույթ էր, սակայն մենք՝ քանդակագործներս, իրար ճանաչելով, ձեռագրից կռահում էինք, թե որն ում ստեղծագործությունն է։ Առաջին մրցույթի ժամանակ 1-ին մրցանակակիր չեղավ։ Լավագույն գործ չընտրվեց, այլ եղավ 2-րդ և 3-րդ մրցանակակիր։ Ես գրավեցի 3-րդ տեղը։ Մեզ հանձնեցին մրցանակային գումարները։ Սովորաբար, այսպիսի մրցույթների ժամանակ 2-րդ փուլ անցնում են 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մարդիկ։ Սակայն երկրորդ մրցույթի ժամանակ հայտնվեց Արամ Մանուկյանի ներկայիս քանդակը և առաջին մրցանակ այդ գործի հեղինակին տվեցին։

Մրցույթի սկզբից զգացի, որ այդտեղ մի բան էն չի։ Նրանք նպատակային առաջին մրցույթի ժամանակ չէին ուզում հաղթողին որոշել, որ երկրորդի ժամանակ տան «իրենց մարդուն»։ Այնտեղ ժյուրիի կազմում կային դաշնակցականներ, ովքեր միտված էին առաջնահերթությունը տալ այդ քանդակի հեղինակին։ Ես փաստեր չունեմ, սակայն ենթադրում եմ, որ այս ամենի հետևում կար նույնիսկ կոռուպցիոն ռիսկ։

Եթե ցանկանում էիք այդ մարդուն հաղթող ճանաչել, ապա միանգամից տայիք մրցանակը և այդ մրցույթը չանցկացնեիք։ Իսկ եթե անդրադառնանք ներկայիս քանդակին, ապա դա խայտառակություն է։

Այդ խայտառակությունը չպետք է մնա։ Նույնիսկ ճարտարապետական այդ կառույցի՝ աստիճանների մեջ մտնելու գաղափարն են գողացել ուրիշից։ Այդ աստիճանների հեղինակը Ռազմիկ Մինասյանն է, և միայն ինքը իրավունք ունի իր աշխատանքի վրա ինչ-որ բան ավելացնել կամ պակասեցնել։ Անհասկանալի է, թե դրոշն ինչո՞ւ է փաթաթել վրան։ Դրոշը պետք է բարձր ծածանվի. եթե գցում են ոտքերի տակ՝ նշանակում է, որ հաղթել են այդ սիմվոլը կրող երկրին, իսկ երբ վրան է փաթաթած, ապա դա սրբիչ է։ Արձանի տեղադրումից հետո շատ խոսեցին, շատ քննադատեցին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ խոսակցությունները բանի տեղ չդրեցին ու արեցին իրենց ուզածը»։

Ընդգծենք, որ քանդակագործը մասնակցել է նաև Գարեգին Նժդեհի արձանի համար անցկացվող մրցույթին։ Նրա արվեստանոցում է գտնվում Նժդեհի արձանի այն օրինակը, որը ներկայացրել էր պարոն Վարդանյանը։

Առաջիկայում NEWSPRESS.am-ը կանդրադառնա նաև այդ արձանին։