«Չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել»․ Բալասանյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լուրջ չի ընդունում ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի:
«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի նման բան ասել, վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցում են այդպիսի ծանր վիճակի մեջ: Նրանք, ովքեր արտահայտում են նման բաներ, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,-ընդգծեց նա:
Բալասանյանի դիտարկմամբ՝ եթե մեղքն ապացուցող վճիռ չկա, մարդկանց չեն կարող ասել, որ հատուկ կրակել են արտակարգ դրություն մտցնելու համար:
Լրագրողի ճշտող հարցին, թե նրա դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ժամանակը կգա, կտեսնենք։
«Հիմա չեմ կարող ասել, սպասենք, դատարանը կորոշի, չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել, թե սրան սպանել են, որ արտակարգ դրություն մտցնեն, այսինչը քանդել են՝ այսինչի համար»,-նշեց նա: