Փլուզում Պերուում. կա 19 զոհ և 29 վիրավոր
Պերուի Աբանկայ շրջանում առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 29-ը վիրավորվել են հյուրանոցներից մեկում պատի փլուզման հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ, և բոլոր տուժածները հարսանիքի մասնակիցներն էին:
Ընդհանուր առմամբ, տարածքում շուրջ 100 մարդ է եղել, որոնցից կեսը քանդված պատի մոտ են եղել:
Նախնական վարկածով` պատի փլուզման պատճառ կարող էին լինել վերջին շրջանում տեղատարափ անձրևները: