Շիրակի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից. նա ազատման դիմում էր գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արա Մելիքջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի համապատասխան հրամանագրում:
Հիշեցնենք, որ Արա Մելիքջանյանն ինքն էր աշխատանքից ազատման դիմում գրել դեռևս հունվարի 22-ին: