Խուան Գուայդոն մանրամասներ է հայտնել, թե ինչ է զրուցել Դոնալդ Թրամփի հետ
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինչ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ntv-ից:
Գուայդոն մասնավորապես նշել է. «Այո, ես զրուցել եմ նախագահ Թրամփի հետ այնպես, ինչպես տարածաշրջանի մյուս նախագահների հետ: Մեր խոսակցության թեման եղել են մարդիկ ու հումանիտար իրավիճակը»:
Ընդգծենք, որ Վենեսուելայում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 21-ից: Մարդիկ դեմ են երկրի գործող նախագահ Մադուրոյի նախագահական նոր ժամկետին: