ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Աղոթի՛ր, Ստեփանոս, աղոթիր...

Արդեն մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է ու քննարկվում Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը: Այն թերևս նոր զարգացումներ է ստացել:

Այն բանից հետո, երբ Հարությունյանը հեգնել էր հոգևորականին, թե ի՞նչ գործ ունի նա դպրոցում, վերջինս, իհարկե, կիրթ բացատրել էր թերուս նախարարին, թե կոնկրետ ինչ դեր ունի հոգևորն ու հոգևորականը հայոց պատմության ու կրթության գործում:

Բայց երևի կամ հոգևորականի մանրակրկիտ բացատրությունը տեղ չէր հասել նախարարին և կամ էլ նա կրկնակի բացատրության կարիք ունի, քանի որ դեռ փորձում է արդարացնել իր արարքը:

Այս գործում նախարարին օգնության է հասել նրա «փաստաբանը»՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը... դե համենայնդեպս այս իրավիճակում նա ստանձնել է Հարությունյանի փաստաբանի դերն ու էլ ավելի անտրամաբանական բացատրություն է տվել:

Նա բարբաջել է, թե որևէ մեկը հոգևորականին ամենաթողության իրավունք չի տվել և իբր համեմատական է անցկացրել.

«Պատկերացրեք` դպրոցում տեսնեք զինվորական համազգեստով, զինված ֆիդայի, հարցնենք, թե ինչո՞ւ է դպրոցում, իսկ նա սկսի ձեզ նախատել` պատմելով հայդուկյան շարժման հայապահպանման լինելու կարևորության մասին: Հայաստանի Հանրապետությունում ամենաթողության իրավունք ոչ ոք չունի»:

Այս հայտարարությամբ նա միանգամից երկու արժեքներ է ոտնահարել. իբր քիչ էր, որ նսեմացրել է հոգևորականի դերը դպրության մեջ, դրան ավելացրել է նաև զինվորականներին:

Բայց հերթով...

Զերծ մնալով սենտիմենտալությունից՝ այնուամենայնիվ, չենք կարող չնշել, թե ինչ կապ ունի եկեղեցին դպրության հետ:

Այս պարագայում, թերևս, կրթության նախարարն է իրեն ամենաթող պատկերացրել ու ավելին՝ նա հերթական անգամ չի պահպանել էթիկայի նորմերը... նրանց համար, ովքեր դեռ կասկածում են, որ Հարությունյանը ճիշտ է արել՝ բացատրենք.

1. հոգևորականը դպրոց է եկել դպրոցի տնօրինության հրավերով: Իսկ եթե նույնիսկ այդ օրը նրան չեն էլ հրավիրել, ապա միևնույնն է՝ այնպես չէ, որ տնօրինությունը բոլորովին անտեղյակ էր քահանայի այցելության մասին: Հետևաբար՝ քահանային հարցնել, թե ի՞նչ գործ ունես դպրոցում, նշանակում է՝ չհարգել դպրոցի տնօրինության որոշումները:

2. հոգևորականները մշտապես հրավիրվել են կրթօջախներ՝ հանդիպելու ուսուցանվողների հետ և զրուցելու հավատքի, կրոնի, եկեղեցու պատմության ու համանման շատ այլ հարցերի շուրջ: Իսկ վերջում օրհնել նրանց ու հեռացել... սա բարի ավանդույթ է:

Եթե նախարարը չգիտի այդ ամենի մասին՝ կարող է խնդրել, որ իրեն հրավիրեն նման հանդիպման: Այ, եթե օրինակ նա նախապես տեղյակ պահեր իր այցի մասին, գուցե ուսուցիչներն այնպես կազմակերօեին, որ նախարարը ևս ներկա գտնվեր աշակերտների ու հոգևորականի հանդիպմաը, որպեսզի հասկանա, թե ինչքան շատ հարցեր են այս թեմայի շուրջ հետաքրքրում աշակերտներին, որոնց պատասխանները կարող է տալ հոգևորականը:

Ի վերջո՝ էլ ուրիշ ի՞նչ կարող էր անել հոգևորականը դպրոցում, քան իր օրհնությունը բերել դպրոցին: Հետաքրքիր է՝ ի՞նչ է անեցել մեղավոր հոգի նախարարի մտքով, որ այդպես ագրեսիվ է ընդունել երևույթը:

Սա հոգևորականի մասով: Ինչ վերաբերում է «զինված ֆիդայի դպրոցում» արտահայտությանը, ապա նախ պետք է նկատել, որ համեմատականը բոլորովին տեղին չէր...

Իրականում զինված ֆիդային կամ մեր օրերում ազատամարտիկն ու զինվորականը, դպրոց են գալիս դարձյալ նույն սկզբունքով՝ տնօրինության հրավերով և բացառապես երեխաների հետ խոսելու մեր հերոսների անցած մարտական ուղու մասին: Այնպես որ, երիտասարդը պետք է հասկանա, որ դպրոցում նույնիսկ զինված ֆիդայի տեսնելը վտանգավոր չէ և այդ դեպքում էլ անգամ կրթության նախարարն իրավունք չուներ ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ: 

Մի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, հակասում է մեր ազգային գաղափարախոսությանը: ԿԳ նախարարն ինքը պետք է քարոզի և հանձնարարի դպրոցներին ավելի հաճախ հրավիրել թե՛ քահանաներին, թե՛ ազատամարտիկներին: Մեր կրոնը մեր զենքն է, մեր զինվորը՝ մեր ազգայինը պահող ուժը...

Բայց դե ո՞ւմ ես ինչ ասում... եթե նախարարը հասկանար իր սխալը, պարզապես կհայցեր հոգևորականի ներողամտությունը, ո՛չ թե փոխնախարարի շուրթերով դաշտ կնետեր նոր, ավելի անհեթեթ հայտարարություն՝ կապված ֆիդայիների՝ զինվորականների հետ...

Էս ո՞ւր եք տանում երկիրը, կրթության նախարարն ամենաթո՞ղ է, որ իրեն թույլ է տալիս հարվածել մեր տարիների ընթացքում ձեռք բերած արժեքներին....

Ոչինչ չի մնում ասել անհույս պաշտոնյաներին, քան հորդորել. «Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր...»

Արմինե Մկրտումյան