«Դոնալդ Թրամփը կարգադրել է, որ սպանեն ինձ». Նիկոլաս Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի իշխանություններին կարգադրել է, որ իրեն սպանեն: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մադուրոն մասնավորապես նշել է. «Անկասկած, Դոնալդ Թրամփը Կոլումբիայի իշխանություններին և մաֆիային կարգադրել է, որ սպանեն ինձ: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա Դոնալդ Թրամփը և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն պետք է կրեն այդ ամբողջի պատասխանատվությունը»;
Հավելենք, որ Վենեսուելայում դեռ շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Մի շարք երկրներ Մադուրոյին վերջնագիր են ներկայացրել, որ նա անպայման անցկացնի ընտրություններ: