Շղթայական ավտովթար Երևանում. ուղևորներից մեկը հոսպիտալացվել է (ֆոտո)
Քիչ առաջ շղթայական բախում տեղի ունեցավ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն-գինու» գործարանի մոտակայքում։
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ իրար են բախվել 4 մարդատար մեքենաներ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և Շտապ օգնության աշխատակիցները։ Կան վիրավորներ։ Ուղևորներից մեկը՝ 55-60 տարեկան մի կին, հոսպիտալացվեց։
Պարզվում են վթարի հանգամանքները, որոնց մասին կհայտնենք քիչ ուշ։