ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Տրանսվեստիտներին ԿԳՆ-ում ընդունելու ու քահանային դպրոցից հանելու համա՞ր եք քվե ստացել. Արիանա Հովսեփյան

Իր պաշտոնավարման ընթացքում ոչինչ չարած ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է իր տգիտությամբ փայլել: Այս պարոնը քահանայի հետ հայտնի միջադեպից հետո, ամոթը կորցրած՝ շարունակում է պաշտոնավարել և մի բան էլ ավելին՝ հարցազրույցներ է տալիս և էլ  ինքն իրեն ավելի խայտառակում:

Յուրաքանչյուր զարգացած ու իրապես ժողովրդավար երկրում Արայիկ Հարությունյանին պարզապես անարգանքի սյունին կգամեին և պաշտոնից կհեռացնեին ոչ միայն քահանայի հետ նման կերպ խոսելու, այլև նաև հաջորդիվ տրված ճեպազրույցի համար, որտեղ ասում է, մեջբերում ենք՝ «Նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա անտեղի ու անկիրթ գրառմամբ ալեկոծում է ամբողջ մամուլը, որի համար ցավում եմ մամուլի համար, որ արձագանքում են նման անկիրթ բաներին: Կլինեն նման արձագանքներ, ես կարծում եմ՝ պետք է վերջնարդյունքով նայել: Մենք ստացել ենք ժողովրդի քվեն բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումները շատ բարդ են, բարեփոխումները շատ բարդ են լինելու և բարեփոխումները ցավոտ են լինելու»:

ԿԳ նախարարին պետք է դուրս շպրտել այդ պաշտոնից ոչ միայն նախադասություն կազմել չիմանալու, ավարտուն միտք կառուցել չկարողանալու համար, այլ նաև իր այն մտքի, թե ժողովուրդն իրենց քվե է տվել, որպեսզի «կարաբինաներին» Արայիկ Հարությունյանն իրավունք ունենա լսելու և ընդունելու նախարարությունում, իսկ քահանան դպրոց մտնելու իրավունք չունենա, այն էլ այն պարագայում, երբ մեր դպրոցներում դասավանդվում է Հայոց եկեղեցու պատմություն:

Իրո՞ք ժողովուրդը Ձեզ քվե է տվել «կարաբինաների» քարոզն անելու, իսկ քահանաներին՝ դպրոցից դուրս հրավիրելու համար: Դե մի հանրային քննարկում կազմակերպեք, տեսեք ոլորտի մասնագետները Ձեզ ինչ կասեն:

Ոլորտին բացարձակ չտիրապետող այս պարոնը նաև խոսում է իր բարձր վարկանիշի, ապա նաև դրա անկման մասին: Ճիշտ նկատառում է անում, թե բարձր վարկանիշը կարող է մի քանի շաբաթում անկում ապրել: Այո՛, ճի՛շտ է, պարոն Հարությունյան, Ձեր յուրաքանչյուր անկիրթ ճեպազրույցից հետո Դուք ոչ միայն ձեր վարկանիշն եք գցում, այլ նաև Ձեր քաղաքական թիմի:

Իսկ Ձեզ խորհուրդ կտայի՝ գնայիք դասընթացների ինչ-որ հեռավոր գյուղի քահանայի մոտ և նրանից սովորեիք մարդկանց հետ վարվելակերպի կանոններ, հետո նոր նախարար աշխատեիք, որ չապականեիք մեր կրթության ոլորտը:

Բացի այդ ԿԳ նախարարն ասում է, թե իրենց գալով, արդեն մամուլն ազատ է. խորը թյուրիմացության մեջ գտնվող այս պարոնին պետք է ասեմ, որ մամուլը, մասնավորապես, ես ու իմ ղեկավարած լրատվամիջոցը մշտապես ազատ ենք եղել ու լինելու ենք՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանության ղեկին:

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն`

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան