«Գնում ենք փակենք օդանավակայանի ճանապարհը». բեռնափոխադրողները վճռական են տրամադրված (տեսանյութ)
Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդրին:
Վերջիններս նկատում են, որ 2018 թվականի հունվարից ավելացած հարկերն իրենց ձեռք չի տալիս։ Հարկային օրենսգրքի փոփոխություներով պահանջվում են այնպիսի փաստաթղթավորումներ, որոնք բեռնափոխադրողները չեն կարողանում ներկայացնել։
Լրագրողների հետ զրույցում նրանք նկատեցին, որ իրենց խնդրով արդեն մի քանի անգամ բողոքել են, սակայն մինչ օրս ոչ մի արդյունք չի եղել:
«Մենք մի քանի անգամ բողոքել ենք այս խնդրի դեմ ու բացատրել, թե ինչ լուրջ խնդիրներ են առաջացնում այդ ամենը մեզ համար, բայց ոչ ոք հաշվի չի առնում։ Մենք ուզում ենք լինի կա′մ ֆիքսված գումար, կա′մ արտոնագրային գումար։ Իսկ այսպես ստացվում է, որ 3 անգամ բարձրացել է բեռնափոխադրման գինը ու չենք կարողանում բեռնափոխադրում կազմակերպել»,- մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ բեռնափոխադրող։
Նախորդ անգամ, բողոքի ակցիայի ժամանակ նրանք խոստացան փակել ճանապարհը, եթե հարցի լուծման գործում տեղաշարժ չլինի: Այս անգամ արդեն նրանք վճռել են՝ բեռնատարներով գնալու են ու փակեն օդանավակայան տանող ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում