Այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին:
Պաշտպանական խումբը հայտնում է, որ առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: