Ասում են՝ սպասեք, բա իրենք ինչի՞ չեն սպասում. քաղաքացին պահանջում է 10 մլն պարգևատրում՝ ոչ մի բան չանելու համար (տեսանյութ)
«Էս կառավարությունը սայթաքելու իրավունք չունի, էլ տեղ չկա»:
Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց 10 մլն դրամ պարգևավճար ստանալու պահանջով կառավարություն եկած մի քաղաքացի: Նա նկատում է, որ նոր իշխանությունն անընդհատ հորդորում է սպասել, մինչդեռ իրենք չսպասեցին և պարգևատրեցին իրենց:
«Բա դո՞ւք ինչի չեք սպասում, ինչի՞ եք պարգևատրվում»,- նկատում է քաղաքացին և հավելում, որ եկել է ոչ մի բան չանելու դիմաց պարգևատրվի:
Մանրամասները՝ տեսանյութ