Ինչ են զրուցել Վենեսուելայի զինվորականներն ու Խուան Գուայդոն
Ամերիկյան կայքերին հայտնի է դարձել մի շարք մանրամասներ այն մասին, թե ինչ է խոսել Վենեսուելայի զինվորականների հետ երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Գուայդոն մասնավորապես նշել է․ «Մենք գաղտնի հանդիպում ենք ունեցել անվտանգությունն ապահովող զինվորականների հետ և ասել ենք նրանց՝ անմեղ կճանաչվեն բոլոր նրանք, ովքեր ցուցարարների դեմ ոչինչ չեն կիրառի»։
Նա ընդգծել է նաև, որ զինվորականների կողմից Մադուրոյին չաջակցելը շատ կարևոր նշանակություն կունենա մեզ համար։
Հավելենք, որ երեկ Վենեսուելայի դատարանը որոշում էր կայացրել ու սառեցրել Գուայդոյի բոլոր հաշիվները։