Օլգա Բուզովան, ով լողազգեստով լուսանկարվել էր ձյան մեջ, հիվանդացել է
33-ամյա հաղրոդավարուհի Օլգա Բուզովան ավարտել է իր ուրախ արձակուրդները։
Արձակուրդների ժամանակ նա սկանդալային լուսանկար հրապարակեց, որում նա լողազգեստով նստած էր ձյան մեջ։ Սակայն արձակուրդից վերադառնալուց հետո նա հիվանդացել է։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Ինստագրամյան իր էջում Բուզովան տեսանյութ է հրապարակել ու պատմել իր երկրպագուներին, որ իրոք հիվանդացել է։ Առաջին անգամը չէ, որ Բուզովան նման խենթ ֆոտոսեսիա է իրականացնում։
Մեկ անգամ էլ նա ձյուն է կերել։
Արդյունքում ստացվոմ է խենթ ու սկանդալային լուսանկար, սակայն՝ առողջության հաշվին։