Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

ՀՀՇ-ականների լեզուները այսօր երկարել է, և նրանք մոռացել են իրենց անփառունակ անցյալը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական անփառունակ իշխանության մնացորդներից մեկը՝ Երջանիկ Աբգարյան անունով, ով Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եղել է Հայաստանի Մաքսային ծառայության ղեկավարը՝ դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց անվանել է ռուսամոլ հակահեղափոխականներ,Արցախը համարել Հայաստանի մարզ, տեսակետ հայտնելով, որ չի բացառում, որ Արցախի այսօրվա՝ իր բնորոշմամբ ռուսամոլ իշխանավորները կարող են Ադրբեջանի հետ գնալ ինչ-որ պայմանավորվածությունների Արցախի անվտանգությունը առանց Հայաստանի ձևավորելու ճանապարհին:

Ինչ խոսք, Երջանիկի նման հայտարարությունները չի կարող տեղավորվել որևէ բանիմաց և հայրենիքի զգացողություն ունեցող հայ մարդու ուղեղում:

Ցավ եմ ապրում, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սխալի արդյունքում, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գնահատականներ չտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության անփառունակ էությանը և ապօրինի հարստացման տրամաբանությամբ հետ չգնաց հասկանալու համար, թե ինչո՞վ են զբաղված եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նրա իսկ նշանակած Երջանիկները, երբ Հայաստանը մի կողմից պատերազմի մեջ էր, իսկ մյուս կողմից Հայաստանում հարուստների դաս էր ձևավորվում պետական ռեսուրսների հաշվին, ինչ արդյունքում էլ ՀՀՇ-ականների լեզուները այսօր երկարել է և նրանք մոռացել են իրենց անփառունակ անցյալը, մոռացել են, թե ինչպիսի դժոխային պայմանների միջով են անցկացրել մեր ժողովրդին իրենց իշխանության տարիներին ու այսօր արդեն մեծ-մեծ խոսում են, չհասկանալով, որ իրենց իրական տեղը քաղաքական աղբանոցն է, բայց ոչինչ մենք մի օր նրանց հետ կուղարկենք...

Տարիներ շարունակ մենք պայքարում ենք աշխարհին ներկայացնելու, որ Արցախը անկախ, ժողովրդավարական արժեքներով ապրող պետություն է, որն ունի պետական կայացած համակարգ, հարգում է սեփական քաղաքացիների իրավունքները, բայց ահա հայտնվում են լևոնական «երջանիկներ», ովքեր բացիեբաց Արցախը համարում են Հայաստանի մարզ, այն էլ փորձելով այդ ձևակերպումը ներկայացնել վիրավորական երանգներով, և եթե մենք չենք հարգում Արցախի անկախությունը, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս ենք փորձում այդ անկախությունը ձևական դարձնել և կոպիտ բնորոշումներով ներկայացնել, ապա ինչպե՞ս ենք համոզելու աշխարհին, ինչպե՞ս ենք պարտադրելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը :

Արցախն այսօր անկախ է, ապագայում կլինի անկախ, թե կմիավորվի Մայր Հայաստանի հետ դա կորոշեն Արցախցիները, բայց ոչ երբեք երջանիկաբգարյանները:

Սիրելի Արցախցիներ Հայաստանում այս օրերին Նիկոլի իշխանության բռնազավթումից հետո նախկին ՀՀՇ-ականները ակտիվացել և փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի մեջ, փորձում են իրենց անհեթեթ գնահատականներով լարվածություն մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու ղեկավարության միջև , խնդրում եմ լուրջ մի ընդունեք նման մարդկանց, մենք մի ժողովուրդ ենք և ապագայում վստահ եմ լինելու ենք նաև մեկ պետություն… այսօր վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կանգնած է ձեր կողքին, ձեր թիկունքին՝ համարելով, որ դուք մեր առաջին գիծը պահող, առաջին գծում ամեն վայրկյան ապրող հայրենակիցներն եք՝ մենք ձեր թիկունքին ենք, ձեր կողքին:

Նաև ուզում եմ նշել, որ ժամանակն է Հայաստանյան քաղաքական դաշտում քիմմաքրում իրականացնելու և նախկինից մնացած արատավոր երջանիկներին դուրս շպրտելու քաղաքական դաշտից դեպի քաղաքական աղբանոց որպեսզի այլևս մենք չապրենք ՀՀՇ-ական, լևոնական այն անմխիթար, տխրահռչակ ժամանակները , որոնք ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին լքելու Հայաստանը, ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին սոցիալական անարդարության պայմաններում մեծացնելու սեփական երեխաներին. ..

Այո Նիկոլի դեմքով լևոնականներն են եկել իշխանության և հիմա էլ փորձում են Արցախի հարցում Լևոնի պարտվողական քաղաքականությունը դարձնել օրակարգային:

Հեռու պահեք ձեր ձեռքերը Արցախից արա...

Եվ վերջում՝ եղել են պատմության մեջ ժամանակներ, երբ ցավոք սրտի Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց Արցախը ունեցել է մելիքություններ և իր կիսանկախ, հաճախ նաև լիարժեք անկախ գոյությունը պահպանել դարձյալ Արցախի հողին կառչած իր տեսակով՝ հայ ժողովրդի Արցախում ապրող տեսակով…»: