ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Մամուլը և «բաց դռների» ոդիսականը

Ազգային ժողովի և նախագահական նստավայրի «բաց դռների» գաղափարը միանգամից շոյեց ամբոխի ականջն ու բոլորը բացականչեցին՝ «վիվատ, վարչապետ, վիվատ»։ Ավելի խոհեմները հասկացան, որ սա պարզապես պոպուլիստական, ամբոխի ականջը շոյելու համար արված հայտարարություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Եվ ահա, խնդրեմ՝ Բաղրամյան 26-ից գողություն է արվել․ հուշադրամները չկան․․․ Իհարկե, ավելի ուշ, արդեն հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշադրամները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են, բայց դրանից խնդիրն ամենևին էլ չմեղմացավ․․. փաստն այն է, որ օրը ցերեկով ինչ-որ մեկը, անտեսելով անվտանգության աշխատակիցների ներկայությունը, նրանց քթի տակով անցել-գնացել ու վերցրել է հուշադրամները։ Իսկ հետո, արդեն հաջորդ օրը, դարձյալ նույն սկզբունքով, հեշտ ու հանգիստ դրանք դրել է իրենց տեղը...

Սա «նոնսենս» է, խեղկատակություն ու խայտառակություն. այս ո՞ւր ենք հասել, որ թալանում են անգամ նախագահի նստավայրը։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ չի բացառվում, որ սա պարզապես արհեստականորեն ստեղծված առիթ էր «զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան լայվով ասելու «ժողովուրդ ջան»-ին, որ վիճակը ծայրահեղ է, անընդունելի ու պետք է փակվեն դարպասները։

Այդպես է դա թե ոչ, շուտով պարզ կդառնա, փաստն այն է, որ բաց դռները սկսել են փակվել անգամ լրատվամիջոցների առաջ։ Այն լրատվամիջոցների, որոնց ազատության մասին անընդհատ շահարկում է Փաշինյանը։

Ըստ որոշ լուրերի՝ վարչապետը հրահանգել է «իմքայլականներին» բերանները չբացել, ավելորդ չխոսել ու հարցազրուկցներ չտալ։ Այդ է պատճառը, թե ոչ, բայց այսօր՝ փետրվարի 2-ին, «Իմ քայլը» դաշինքի նիստը Ազգային Ժողովում անցավ առանց լրագրողների։ Նրանց դիմաց «բաց դռները» փակվել էին. այն բաց դռները, որոնք Փաշինյանը բացել էր «ժողովրդի» առաջ։ Մինչ այս, լրագրողները նման երևույթի չեն հանդիպել։

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ովքեր իրենց հավատարմագրով իրավունք ունեն ԱԺ մուտք գործել նիստերի, ճեպազրույցների և այլ միջոցառումների ժամանակ, առավոտյան ժամը 10-ից ԱԺ փակ դռների դիմաց են հայտնվել՝ նրանց ներս չեն թողել։

Չենք քննարկում այն, թե որքանով է ընդհանրապես ճիշտ բացել պետական կառույցների դռները ժողովրդի առաջ, հատկապես որ Բաղրամյան 26-ում ազատ մուտքն ու ելքն արդեն բացասական հետևանքներ ունեցան, այստեղ հարցն այն է, որ այդ դռները բացվում են այն ժամանակ, երբ դա պետք է իշխող կուսակցությանը։ 

Դռները բացվեցին, երբ ՀՀԿ-ականների վրա հարկավոր էր ճնշում գործադրել, իսկ լրագրողների հնարավոր ճնշող հարցերից խուսափելու համար այդ դռները փակվել են։

Սա իր հերթին ճնշում է ազատ լրատվության ու ազատ խոսքի վրա, իսկ հայտարարությունները, թե մամուլն այսօր ավելի ազատ է, ընդամենը միֆն է։ Այսօր ազատ կամարտահայտումը տեղ չունի անգամ սոցիալական ցանցերում։ Այնպես որ, խոսել ազատության մասին ու փակել դռները՝ ոչ այլ ինչ է, քան  «բաց դռների» ոդիսական։