Առեղծվածային դեպք Երևանում. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը։
Կայքը գրում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում