ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Հոգևոր անվտանգությունը սպառնում է ազգային անվտանգությանը

Նոր իշխանության հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական տրամադրությունը փոխանցվել է ամբոխին։

Դեռ երեկ մեր հարգարժան պաշտոնյաները հայտարարում էին, թե դպրոցներն ու բանակը մի տեսակ շատ են մտել հոգևորականներ, իսկ այսօր արդեն ամբոխն արձագանքում է, թե՝ հա էլի, մեր ինչի՞ն է պետք աղոթքը, հավատքն ու հոգևորականը։ Մի խոսքով՝ սոցցանցերը հակաքրիստոնեական արշավ են սկսել։

Օգտատերերից մեկն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրառել է, թե չի սիրում, երբ դպրոցականներն աղոթում են, ինչին արձագանելով՝ մեկ այլ օգտատեր ոգևորությամբ գրել է, թե երբ երեխան հարց է տալիս, թե ինչպես է առաջացել մարդը, պետք չէ հեքիաթներ պատմել (նկատի ունի այն, որ Աստված է արարել երկիրն ու մարդուն-հեղ․)։

Զերծ մնալով զգացմունքայնությունից՝ այնուամենայնիվ չենք կարող չասել, որ հավատքից հրաժարվել և չընդունել քրիստոնեության դերը, նշանակում է՝ մերժել հայրենիքդ, ազգդ ու պատմությունդ։

Հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ անուրանալի է:

Նրանց համար, ովքեր չգիտեն․ երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով:

Հենց հավատքը պահեց ազգը՝ իբրև ազգ ու ամրացրեց երկրի պետականությունը։ Հայ եկեղեցու հովանու ներքո զարգացան հայ գիտությունն ու մշակույթը:

Ու այսօր, անհասկանալի ուժերի ազդեցության ներքո, հակաքրիստոնեություն են քարոզում՝ դպրոցներից հանելով եկեղեցագիտությունն ու հայրենագիտությունը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետականության հիմքերի խալխլման ու թուլացման հանցավոր միտում։

Սկզբում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Մայր Աթոռում փորձեցին հարձակվել քահանաների վրա։ Նրանց նախաձեռնությունը տապալվեց ու այժմ, պետական մակարդակով փորձում են թուլացնել եկեղեցին։

2014 թվականին մի անգամ արդեն փորձ է արվել հակաքրիստոնեկան քարոզչություն իրականացնել ու իշխանության կողմից հակահարված ստանալ․ դպրոցներից չհանվեց «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկան։ Այժմ, երբ իշխանությունը փոխվել է  ԱՄՆ Պետդեպարտամենտից սնուցվող քարոզիչներն ակտիվացել են։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք թևաթափ անել հայ ազգին, ինչո՞ւ է քարկոծվում եկեղեցին, քրիստոնեությունն ու հոգևորը՝ կյանքի խոսքի անդամների՞ն, մորմոնների՞ն, վկաների՞ն, սեռական փոքրամասնություննե՞րին, թե՞ անհայտ ծագումով աղանդավորներին․․․

Եզրահանգումներ, վերլուծություններ ու մեկնաբանություններ չենք անում, բայց և չենք կարող չնկատել, որ երևույթն սկսել է չարորակ ուռուցքի նման արմատներ տալ ու խեղդել առողջ դատողականությունը, ինչն արդեն մտահոգիչ է․ հոգևոր անվտանգությունը վտանգված է։

Արմինե Մկրտումյան