Ռուսաստանում կվերաբացվի 1959 թվականին տեղի ունեցած արշավականների մահվան գործը
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է կրկին վերանայել Դեատլովի արշավախմբի գործը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Խոսքը շատ հայտնի դեպքի մասին է, որը տեղի է ունեցել 1959 թվականին՝ Ուրալի լեռներում: Երիտասարդ արշավականների խմբի բոլոր անդամներին մահացած էին գտել լեռներում, սակայն մինչև այժմ հայտնի չէ նրանց մահվան պատճառը: Արդեն մյուս ամիս մի խումբ փորձագետներ կմեկնեն դեպքի վայր, որպեսզի տեղում ուսումնասիրություններ իրականացնեն:
Գործի վերաբացման համար հիմք են հանդիսացել մահացածների հարազատների բազմաթիվ դիմումները, ինչպես նաև լրատվամիջոցներով բազմիցս հնչած այն տեսակետը, որ իրավապահ մարմինները չեն ցանկանում հանրությանը ներկայացնել դեպքի իրական մանրամասները: