ԱՄՆ-ում ցրտից 20 մարդ է մահացել
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են շուրջ 20 հոգու մահվան մասին, որի պատճառը անոմալ ցուրտն է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Իլինոյիս, Վիսկոնսի, Միչիգան նահանգներում սեփական տանը ցրտից մահանալու չորս դեպք է գրանցվել: Այովա նահանգում էլ ավտոճանապարհային պատահարից մարդիկ են տուժել, իսկ վթարի պատճառը եղել է անբարենպաստ եղանակը:
Միանգամից մի քանի նահանգներում սնդիկի սյունը հասել է -30-ի, իսկ որոշ նահանգներում՝ նույնիսկ -40 աստիճան ցուրտ է գրանցվել: Ամերիկյան շատ քաղաքներում հետաձգվել են դպրոցի դասերն ու նախակրթարանների աշխատանքները: