ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Կոտայքի մարզպետն իներցիայով դատի է տալիս իրեն «սևացնողներին»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը դատի տալու և նրանից դրամական փոխհատուցում պահանջելու համար։

Մարզպետը, մեջբերելով Սահմանադրության համապատասխան դրույթները, նշել է, թե «իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորել են՝ վիրավորանքի ու զրպարտության միջոցով»․․․

Պետրոսյանը նկատել է նաև, որ պատրաստ է լսել իր հասցեին ցանկացած առողջ քննադատություն, սակայն իր արած աշխատանքը փնովելը, «սևացնելը» չի ների։ Նա ուզում է իր անունն «արարտավորողից» բռնագանձել կլորիկ գումար և վստահեցնում է, որ այն ուղղելու է մարզային ենթակայության դպրոցներից մեկում որևէ հիմնախդրի լուծմանը։

Թե կոնկրետ նրա այդ որ արած գործն է արատավորել ֆեյսբուքյան օգտատերը՝ մարզպետը չի մանրամասնում, ինչպես նաև չի նշում, թե այդ գումարը ո՞ր դպրոցի համար ու կոնկրետ ո՞ր հիմնախնդրի լուծմանն է ուղղելու։

Քանի որ մարզպետը սիրում է փաստերով խոսել, ուրեմն արձանագրենք, որ, փաստորեն, նա հաստատում է, որ մարզում կան խնդիրներ, որոնք լուծելու համար գումարներ են հարկավոր։

Ափսոս, որ այդ խնդիրների մասին Նոր տարվա նախաշեմին նա մոռացել էր․․․ սրա փաստն էլ այն է, որ ՀՀԿ-ից «իներցիայով» նոր իշխանությանը փոխանցված պարգևավճարները, փաստորեն, մարզպետն ուղղեց ո՛չ թե այդ խնդիրների լուծմանը, այլ իր գրպանը։

Փաստ է նաև, որ այս ամենն առաջին հերթին դուր չէր գա խնդիրներ ունեցող կոտայքցիներին, ովքեր նրա գործողությունների անմիջական կրողն են և ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ու արժանացել մարզպետի «ցասմանը»։

Եթե ժողովուրդը բողոքում է ու վիրավորում, նշանակում է՝ ինչ-որ բան թերի է կատարվում ու մարզպետի աշխատանքը նրան չի գոհացնում։ Եվ փոխանակ պարզելու, հասկանալու, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունի իր մարզի բնակիչը (թեև նա հազիվ թե չիմանա խնդիրների մասին), մարզպետն իրեն քննադատողներին պատասխանատվության է կանչում, մոտավորապես՝ «դե գրպանից փող տալը հեշտ է՝ դուք խնդիրները լուծեք ձեր գրպանից» սկզբունքով, և դրամական փոխհատուցում է պահանջում։

Այստեղ մարզպետին ո՛չ թե փնովել ու զրպարտել, այլ գովել է հարկավոր, քանի որ նա գտել է բյուջեն լցնելու և մարզի խնդիրները լուծելու կարճ ճանապարհը։ Իր կողմից ևս մի քանի թերացումներ ու ժողովրդի կողմից բացասական արձագանքներ և մարզի առաջխաղացումներն ապահովված են։

Ընդհանրապես, այս իշխանության անդամները պարզապես այն աստիճան են իներցիայի տակ ընկել, որ նախորդների նման էլ իրենց չարած գործերն ուզում են ժողովրդի վզին փաթաթել։ 

Ամեն ինչ շատ ավելի փաստարկային ու ճիշտ կլիներ, եթե մարզպետը նույն ոգեշնչությամբ ու ոգևորությամբ գնար իր թերացումների մասին բարձրաձայնողների հետքերով ո՛չ թե նրանցից գումար բռնագանձելու, այլ հասկանալու համար, թե ինչն է անհանգստացնում մարդկանց ու ինչո՞ւ նրանք այդպես էլ չեն կարողանում հաշտվել իր ստացած պարգևավճարների մտքի հետ։

Հոգեբանական թեզ է նաև այն, որ մարդիկ շատ հաճախ գիտակցում են իրենց բացասական կողմերն ու իրենք իրենց խոստովանում իրենց իսկ թերացումները, բայց նրանց երբեք դուր չի գալիս, երբ այդ մասին իրենց ասում է դիմացինը․ դա նրանց ագրեսիվացնում է ու մղում դիմացինին պատասխանատվության բերելու գործողություններին։ Դա, ըստ երևույթին, եղավ նաև այս դեպքում․․․

Այլ կերպ ասած՝ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե թագավորը մերկ է․․․

Ու դա է պատճառը, որ գործ անելու փոխարեն, մարզպետը, ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մատ է թափ տալիս ժողովրդի վրա ու բղավում, թե «հանգիստ նստե՛ք տեղներդ», թե չէ՝ «դատարանի ծակը կկոխեմ»․․․

NEWSPRESS.am