ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ո՞ւմ է պետք Մակունցի ներողությունը, երբ ժողովրդի ընտրած հեղափոխության ճանապարհն ապականվում է

Նոր իշխանության «գահակալության» առաջին իսկ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ թափանցիկ է լինելու, ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ և վերանալու են «փակ» խորհրդակցություններն ու անգամ բանակցությունները։

Նա նաև ասել էր, որ ցանկացած նիստից հետո ետնամուտքով գնացողներ չեն լինելու, և բոլորը պատասխանելու են լրագրողների հարցերին․․․ Այս հայտարարություններից շատ չանցավ, որպեսզի հանրությունը հասկանա, որ այն, ինչ հայտարարվեց Փաշինյանի կողմից՝ պոպուլիզմի դրսևորում էր և, մեղմ ասած, աչքկապոցի։

Հիշեցնենք, որ կառավարության նիստի հենց առաջին օրը, երբ Փաշինյանին ասացին, թե այս ու այն հարցը «փակ» են, նա զարմացավ․ «փակ հարցը ո՞րն է, հանրությունը պետք է իմանա․․․»․ թերևս դա եղավ «փակ» հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման առաջին և միակ վերաբերմունքը։ Դրանից հետո քննարկումներն սկսեցին փակվել, նախարարները՝ փախչել, Փաշինյանի ամենօրյա ֆեյսբուքյան լայվերն էլ՝ նվազել։ Նա սկսել է երևալ միայն այն դեպքում, երբ ինքն անձամբ ասելիք ունի, իսկ ասելիքն էլ հիմնականում սահմանափակվում է սաստող կոչերով՝ «չխոսեք, ծպտուն չհանեք», «ճամփա չփակեք, որովհետև լիազորություն չունեք», «հանկարծ որևէ մեկը չփորձի․․․․»  և ընդհանրապես՝ «հանգիստ նստեք տեղներդ»․․․

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ նախկին իշխանությունները ճիշտ են եղել, երբ «փակ»-երը չեն բացել։

Հայտարարելով Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու մասին՝ Փաշինյանը փակեց անգամ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Դե համենայնդեպս, նա դրանք ներկայացնում է որպես հակառակորդ երկրների մտերմիկ զրույց՝ թեյի սեղանի շուրջ, կամ այսպես ասած՝ «чаепитие»։

Ինչևէ, կրկին վերադառնանք Հայաստան․․․ Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին բանը հասավ նրան, որ Ազգային ժողովրի դռները ևս փակվեցին լրագրողների առաջ։

Ավելին՝ Փաշինյանին սկսել է դուր չգալ, որ ԶԼՄ-ներին, իրենց ճանապարհներով, այնուամենայնիվ ոչ միայն հաջողվում է իմանալ «փակի տակ գտնվող հարցերը», այլև նրանք «հանդգնում» են բարձրաձայնել դրա մասին․․․

Ու Փաշինյանը սկսել է ոչ միայն պատեհ-անպատեհ առիթներով բողոքել լրատվամիջոցներից (անգամ Գերմանիա կատարած այցելության ժամանակ է այդ մասին բարձրաձայնել), այլև դռներ է փակում լրատվության առաջ։

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովում անցկացրել է կուսակցական նիստ։

Չի քննարկվում, որ կուսակցության անդամները, փաստորեն, չարաշահել են իրենց իշխանական լծակները և իրենց իրավունք են վերապահել կուսակցական նիստն անցկացրել ո՛չ թե իրենց իսկ գլխավոր գրասենյակում, այլ երկրի գլխավոր կառույցներից մեկում՝ ԱԺ—ում։ Ասել է թե՝ ԱԺ շենքն այլևս իմքայլականների գրասենյակն է, ու այստեղ արդեն արդարացվում է այն միտքը, որ դաշինքի անդամներն «իրենց տարածք» չեն թողել լրագրողներին։

Հավատարմագրված լրագրողներն առավոտյան ժամը 10-ից մինչև 15։00-ը սպասել են, թե երբ իրենց ներս կթողնեն և ինչ-որ մեկը դուրս կգա շենքից։ 

Ու թեև ներսում իմքայլականները մեկը մյուսի վրա գցելով այդպես էլ ներս չեն թողել լրագրողներին, սակայն պարզվում է, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին տեղյակ չի եղել։

Հավանաբար, տեսնելով, որ լրագրողների մուտքն ԱԺ արգելելը մեծ աղմուկ բարձրացրեց, Մակունցը ֆեյսբուքյան իր էջում նիստի միայն հաջորդ՝ կիրակի օրը, ներողություն է խնդրել, թե ես տեղյակ չէի, որ չեն թողել բարձրանան․ մինչև իմացա, որ խնդիրներ են առաջացել՝ ուշ էր․․․

Այստեղ միանգամից մի քանի հարց է առաջ գալիս․

1․ Ստացվում է, որ  ԱԺ-ն այնքան էլ Մակունցի մեջ չէ, քանի որ լրագրողները ավելի քան 5 ժամ ընդունարանում սպասելիս են եղել և նա դրա մասին չի իմացել։

Էլ ի՞նչ խմբակցության ղեկավար, եթե նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ԱԺ-ում կամ նրան չեն էլ հայտնել, որ լրագրողներ կան սպասող․ երկուսից մեկը՝ կամ նա իր գործի տերը չէ, կամ նրան,մմեղմ ասած, «բանի տեղ չեն դնում»․․․ պատասխանները թողնում ենք Մակունցի խղճին․․․

2․ Մակունցի ֆեյսբուքյան անկեղծությանը կարելի է գուցե հավատալ, եթե մարդիկ, ում մեղքով, ըստ Մակունցի, խնդիրներ են առաջացել և լրագրողները չեն կարողացել շենք մուտք գործել, հեռացվեն աշխատանքից, կամ գոնե տույժի ենթարկվեն՝ անբարեխիղճ աշխատանքի համար․ կարվի՞ այդպես, թե՞ ոչ, դարձյալ թողնում ենք Մակունցի խղճին․․․

3․ Պատգամավորներից մի քանիսը, այդ թվում նաև՝ Նիկոլայ Բաղդասարյանը, նկատեց, որ իրենք նպատակահարմար չեն գտել լրագրողներին ներս թողնել, քանի որ նիստը փակ էր։ Այս դեպքում հետաքրքիր է, թե Մակունցն ինչո՞ւ է մեղքն իրենից հեռացնում ու ներողություն խնդրում, թե չգիտեին, եթե իմանայինք՝ դուրս կգայինք․․․ խաբո՞ւմ է՝ դա ևս Մակունցի խղճին։

Իսկ իշխանության խղճին թողնում ենք այն, որ, փաստորեն, վեջիններիս կամայականության արդյունքում է խնդիրն առաջացել։ Նախկինում ևս եղել են դեպքեր, երբ նիստերը փակ են եղել, սակայն ոչ ոք չի արգելել լրագրողներին ներս մտնել և սպասել նիստի վերջում պաշտոնյաներին հարցեր ուղղելու․ կպատասխանեին նրանք այդ հարցերին, թե ոչ, կամ ինչպես կպատասխանեին՝ արդեն իրենց որոշելիքն է, բայց առաջ դռներ չեն փակվել նման դեպքերում։

Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ պատճառաբանությունը, թե օրն աշխատանքային չէր և լրագրողները, թեկուզև հավատարմագրված, իրավունք չունեին ներս մտնել, մտահոգություն է առաջացնում, թե այդ ոչաշխատանքային օրով ի՞նչ իրավունքով են արդյոք ԱԺ շենք մտել կառավարության աշխատակիցներն ու իմքայլական մարզպետները։ Նրանք ի՞նչ է, ամենաթո՞ղ են, թե՞ արտակարգ դրություն էր հայտարարվել․․․

Եվ ի վերջո, այդ ինչպե՞ս եղավ, որ լրագրողներին նույնիսկ հարկ եղած դեպքում կեսգիշերին են թույլ տվել ԱԺ-ում աշխատել, այն դեպքում, երբ աշխատանքային ժամն ավարտվում է ժամը 18։00-ին․ թե՞ կեսգիշերին կարելի է աշխատել, երբ դա Փաշինյանին է պետք․․․

Այլ կերպ ասած՝ սա իշխանության կամայականության արատավոր դրսևորում է։ Այս կերպ ոչ միայն սահմանափակում են լրագրողների ազատ խոսքը, այլև ճնշում է գործադրվում նրանց վրա և պարտադրում խոսել միայն այն, ինչի մասին իրենք են ցանկանում․․․

Այս ամենին պարզապես անհնար է չարձագանքել, քանի որ այս և սրա նման շատ հարցեր իրար հաջորդելով, գալիս են ցույց տալու ժողովրդին, որ իր ընտրած ու պատկերացրած հեղափոխության ազնիվ ճանապարհը ապականվում է՝ էլ ո՞ւմ է պետք Մակունցի ներողությունը, որն, ի դեպ, հերթականն է և նոր իշխանության անդամների գործելաոճի մաս է կազմում։

Իսկ թե ինչո՞ւ են անընդհատ սխալվում ու ներողություն խնդրում նոր իշխանության ներկայացուցիչները, դա էլ թողնենք նրանց խղճին․․․

Արմինե Մկրտումյան