Առաջարկում եմ հանրայնացնել նաև կառավարական ամառանոցը. Արմեն Մանուկյան
Արմեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր իշխանության օրոք ԱԺ-ն և Բ26-ը, Նախագահի նստավայրը այսուհետ պատկանում են հանրությանը և համարվում են հանրային տարածք։
Ուստի հաշվի առնելով այգիների և կանաչապատ տարածքների սակավության խնդիրը հատկապես Երևանում՝ առաջարկում եմ հանրայնացնել նաև կառավարական ամառանոցը՝ «Կոնդի» պետական ամառանոցը։
Ինչպես գիտենք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն կառավարական ամառանոցն էլ պետք է հասանելի լինեն հանրությանը, ի՞նչ վատ կլինի՝ հանրային միջոցառումներ կկազմակերպվեն, ժողովուրդը հնարավորություն ստանա անմիջական շփում ունենալ պետական այրերի հետ։
Հ․Գ․ Ի դեպ, կառավարական այգիները մի քանի տասնյակ հեկտար են՝ կանաչապատված, հատուկ մշակված, կարելի է զբոսնել, լավ ժամանակ անցկացնել, ինչպես նաև շփվել պետական այրերի ընտանիքների հետ։ Ինչո՞ւ չէ։