Երևանում, մի քանի ժամվա ընթացքում, փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել են, ներս մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։
Shamshyan.com-ը հայտնում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել։
Տեղի ունեցածը արձանագրվել է տեսախցիկների կողմից։ Երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությոնն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում