Քենդալ Ջեները ամբողջովին մերկ լուսանկարվել է Vogue ամսագրի համար (ֆոտո)
23-ամյա Քենդալ Ջեները մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Սուպերմոդելը լուսանկարվել է իտալական հայտնի Vogue ամսագրի համար։ Համացանցում են հայտնվել ֆոտոսեսիայի առաջին կադրերը, որոնց հեղինակներն են հայտնի լուսանկարիչներ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգգոտը։
Մերտ Ալասն ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար, որում Քենդալ Ջեները ամբողջովին մերկ է։
Սա առաջին դեպքը չէ, որ 23-ամյա մոդելը մերկ լուսանկարվում է և հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում։
