Լավրովը՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի համարում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «սառը պատերազմ» կսկսվի այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս դեռևս ԽՍՀՄ տարիներին Ամերիկայի հետ կնքած «Փոքր և միջին հեռահարության հռթիռային անվտանգության» պայմանագրից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայմանագրից դուրս գալու մասին հայտարարել էր Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը: Լավրովը մասնավորապես ասել է. «Ամերիկայի պայմանագրից դուրս գալու քայլը որակվում է ոչ թե վերադարձ դեպի «սառը պատերազմ» , այլ նոր դարաշրջանի սկիզբ: Դարաշրջան, որտեղ Ամերիկան ուղղություն է վերցրել դեպի սպառազինության կանխարգելման համակարգի քանդում, և դա շատ ցավալի է»: