Կայացել է Հռոմի պապի պատմական այցը Արաբական թերակղզի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Արաբական միացյալ էմիրություններ: Այցն արդեն որակվել է որպես պատմական քայլ,քանի որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ է ոտք դրել Արաբական թերակղզի:
Այդ այցի շրջանակներում Աբու Դաբիում կազմակերպվել է «Եղբայրության համաշխարհային կոնֆերանս», որին հրավիրվել են տարբեր կրոնների հոգևոր առաջնորդներ:
Այցի ամենասպասված միջոցառումը բաց պատարագն է, որը Պապը կմատուցի տեղի կաթոլիկների համար: Արաբական Էմիրություններում շուրջ մեկ միլիոն կաթոլիկ եկեղեցու հավատավոր է ապրում: