Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հայտարարությունը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ոստիկանությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ոմն Արտյոմ Զոհրաբյան «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ հրապարակված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտավորությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով և պարտաճանաչ հարկատու է:

Ինչ վերաբերում է վերոնշյալ Արտյոմ Զոհրաբյանի հետ գործարքին, ապա պետք է նշեմ, որ վերջինին փաստացի պատկանող «Աննա-Էլեն» և «Եվրո Շին» ՍՊԸ- ների հետ «Արարատցեմենտ ՓԲԸ-ն աշխատել է հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով, սակայն դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին մենք դիմել ենք Ոստիկանություն, քանի որ վերջինները հրաժարվում էին վճարել դուրս գրված հարկային հաշիվների դիմաց, ավելին՝ փորձ էր արվում անվճարունակության հատկանիշների կանխամտածված մտադրությամբ խուսափել ֆինանսական պարտավորությունների իրականացումից:

Այս դեպքում առավել քան տարօրինակ է, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն դեռևս նախորդ տարի Ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացնում սույն անձի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, սակայն նախօրեին տարածած հաղորդագրության մեջ իրավիճակը ներկայացված է միանգամայն այլ երանգներով:

Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից -օգոստոս ամիսներին ընկերությունից յուրաքանչյուր տոննա ցեմենտի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել, և որ դրա արդյունքում ևս պետությանը խոշոր չափերի վնաս է հասցվել:

Նշված փաստարկը բացարձակ հիմնազուրկ է, քանի որ այդ ընկերությունների հետ առքուվաճառքը ձևակերպվել է էլեկտրոնային հարկային հաշիվներով. ընկերության կողմից ցեմենտի բացթողնման գնով՝ 54 հազար դրամով՝ ներառյալ ԱԱՀ, որից ձևավորված բոլոր հարկային պարտավորությունները վճարվել են օրենքով սահմանված կարգով: Այսինքն՝ այստեղ բացարձակ անտրամաբանական է 3 հազար դրամի հետվճարման հանգամանքը:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն դատական կարգով հետամուտ է լինելու, որպեսզի վերը նշված ընկերությունների ժամկետանց ֆինանսական պարտավորությունները առաջիկայում բռնագանձվեն: Տեղեկացնեմ նաև, որ դատական հայցն արդեն իսկ ներկայացված է»: