«Հրապարակ». Հայկ Մարությանը «մոռանում է» տուն գնալ․ կինն է գալիս նրան տուն տանելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչեւ գիշերվա ժամը 2-3-ը։
Մնում է այնքան, մինչեւ կինը՝ Իվան, գալիս է նրան տուն տանելու։ Քաղաքապետարանի պահակային ծառայությունը զարմանում է, թե ինչ իմաստ ունի այդքան աշխատելը․ «Նիկոլ Փաշինյանը ժամը 9-ին-10-ին տուն է գնում, քաղաքապետը քիչ է մնում էս շենքում լուսացնի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում