Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվեն
Հասարակություն

Ի՞նչ ենք մենք պահանջում մի հասարակությունից, ով կրթվել է «Կարգին սերիալով». սոցիոլոգ

Երբ մասնագետները խոսում են հույների կամ Հունաստանի մասին, ապա նրանց մի մասն ուղղակի ասում է, որ այս երկիրն իրեն արդեն սպառել է։ Մենք չենք տեսնում երբեմնի հզոր մշակույթ, ազգային գաղափարախոսություն ունեցած հույներին։ Հիմա նրանք պարզապես մարդիկ են, ովքեր կրում են իրենց հզոր նախորդների անտարբեր ժառանգների կարգավիճակը։ Իսկ եթե խորը տեսնենք, ապա տեսականորեն մենք էլ հույների նման կամաց-կամաց սկսում ենք մեզ սպառել։ Մենք չենք լսում Կոմիտաս, չենք կարդում Թումանյան, չգիտենք, թե ով է Ալեքսանդր Թամանյանն ու այս տեմպերով մենք կանգնել ենք մեր հանճարի՝ Իսահակյանի տողերի դիմաց․ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ»։

NEWSPRESS.am-ը զրուցեց սոցիոլոգ Լուսինե Սարգսյանի հետ, ով խոսեց մեր ազգային արժեքների, ազգային գաղափարախոսության ու մեր հասարակության անկիրթ մասի մասին։

-Ինչո՞ւ է մեր հասարակությունը հիմա կտրված իր ազգային արժեքներից։

-Ի՞նչ ենք մենք պահանջում մի հասարակությունից, որը կրթվել է «Կարգին սերիալի», հնդկական, թուրքական ու տեղական անորակ սերիալներով։ Մենք ունեցել ենք մշակութային դպրոց, սակայն չենք ունեցել հետևորդներ։ Մի շարք մեծ մարդիկ չուզեցան իրենց գիտելիքը փոխանցել հաջորդներին։ Մեր ու մեր պապերի արանքում մի մեծ դատարկություն է, որը պետք է լցված լիներ ազգային արժեքներով։ Ժամանակակից հայ մարդու կենցաղը լցված է «Կարգին սերիալով» ու այդ մարդկանց համար նորմալ է, երբ տղամարդն ու կինն իրար դավաճանում են։ Մենք չունենք հիմք, որի վրա կարող ենք կառուցել այն, ինչ ուզում ենք։

-Այդ ամենն ինչպե՞ս ու ի՞նչ ազդեցություն է թողել մեր հասարակության վրա։

Անգրագետ ամբոխը քաոսի ժամանակ կառավարելը շատ հեշտ է։ Մարդը, ով թքած ունի քո ազգայինի, քո հողերի, քո մշակույթի վրա, իրեն կարող ես տալ էն, ինչ ինքն ուզում է լսել։ Դու տաքսու վարորդին չես կարող բացատրել, թե ինչ արժեքային համակարգ ունեն Փելեշյանի ֆիլմերը։ Դու իրեն պետք է տաս Սպիտակցի Հայկո, քանի որ նա ձգտում չունի Հայկոյից անցնել ավելի լուսավոր բանի։ Հասարակությունն է մեղավոր ներկայիս իշխանության համար։ Եթե մենք լինեինք ավելի ոչ վախկոտ ու նպատակասլաց ու մեր վախկոտությունը չգցեինք իշխանությունների վրա, ապա ամեն ինչ այլ կլիներ։ Մարդիկ հիմա էլ են վախենում։ Վախկոտը միշտ վախկոտ է ու իրան ոգևորել պետք չէ, քանի որ ինքը կյանքում չի հասկացել, թե որն է ներքին ազատությունը, քանի որ «կարճ յուբկա» հագնելը դեռ ազատություն չէ։

-Ո՞ւր է գնալու մեր հասարակությունն այս տեմպերով։

-Հիմա անպատժելիության մթնոլորտ է ու դա ամեն տեղ երևում է․ մեքենա վարելուց, խոելուց, քննարկելուց։ Համացանցից էս կողմ դուխով են, իսկ իրականում խոսելու բազա չունեն, իսկ ամբոխում մեկը խոսեց, մնացածը խոսում են, իսկ խոսողը չգիտի, թե ինչ է խոսում։ Լուրջ մարդիկ, ովքեր գրագետ են, գիտեն՝ ինչ է կատարվում՝ լռում են։ Էս ամեն ինչը սպառվում է հիմա, քանի որ չունի հիմք։ Անցյալ օրը Գյումրիում էի ու մի գյումրեցի կին ասաց․ «Ազատություն կուզեինք, էն միմոսին դրին Երևանի քաղաքապետ»։ Գյումրիում ապրող տնտեսուհի է ու արդեն ինքը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Մարդը, ով չունի ինտելեկտ, նա միշտ վախկոտ է և նա երբեք չի կարող արտահայտել իր միտքը։ Մարդ կա, ով նայում է թուրքական սերիալ և իր համար դա մշակութային գլուխգործոց է։ Սերիալ նայելու հետ մեկտեղ էլ ասում է․ «Նիկոլը փրկեց մեր երկիրը»։ Իր կյանքում ոչինչ չի փոխվել, իր համար ամեն ինչ նույնն է․ ազգային գաղափարախոսություն չկա, անվտանգություն չկա։ Իր երջանկությունը թուրքական սերիալն է։ Էդպիսի մարդիկ շատ են։ «Մենք ենք մեր սարերի» վրա չմեծացան, քանի որ իրենց դա չտվեցին։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչը «կփրկի» մեզ։

-Մեզ կփրկի ազգային գաղափարախոսությունը, որը պետք է գա ընտանիքից ու դպրոցից։ Եթե դա չունենք, ապա մենք կործանված ենք։