Փլուզում Եգիպտոսում. կա 3 զոհ
Եգիպտոսում երեք հարկանի տուն է փլուզվել, որի ավերակների տակ հայտնաբերվել են երկու եգիպտացի երիտասարդի և մեկ գերմանացի զբոսաշրջիկի դիերը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Եվս մի քանի օտարերկրացի զբոսաշրջիկներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել Լուքսոր քաղաքի կենտրոնում՝ Ալ-Հոուդ թաղամասում:
Տեղի ոստիկանությունը քննություն է տանում՝ պարզելու փլուզման պատճառները: