ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ի՞նչ գործ ունի Տոնոյանը Սերժի Վաչոյի մտերիմ «Պատրոն Դավիթի» հետ

Բոլորովին վերջերս հպարտությամբ արձանագրեցինք, որ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն է հիմնվելու:

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր նմուշների արտադրություն հիմնելու մասին։

Քանի որ պայմանագիրը ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ուստի մամուլը ջանք ու եռանդ չխնայեց այս գործարքը Տոնոյանի ձեռքբերում համարելու համար:

Ըստ ստորագրված պայմանագրի՝ հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք կարտադրվի:

Սա, անշուշտ, ոգևորող հանգամանք կարելի էր դիտարկել, եթե այդ մասնավոր ընկերությունն ունենար անբիծ անցյալ ու ղեկավար, բայց արի ու տես, որ Հայաստանում ռուսական զենքի արտադրությունը տրվել է մի ընկերության, որի մասին համացանցում կան բազմաթիվ մութ պատմություններ:

Եվ այսպես. այդ մասնավոր ընկերությունը «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն է՝ իր սեփականատեր Դավիթ Գալստյանով, որն ավելի ուշ ներկայանում է որպես «Royalsys Engineering» Ltd․ ընկերության նախագահ, հայտնվել է արդեն դատարաններում, ԴԱՀԿ-ում և անգամ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում:

Օրինակ՝ այս ընկերության և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ու նրա հետ փոխկապակցված անձանց օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման գործարքներ են կատարվել:

Գործարքը կնքվել է Գալստյանին ու Պորոշենկոյին ներկայացնող «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի և UKRINMASH-ի միջև, սակայն գումարի փոխանցումը կատարվել է նույն անձանց հետ կապված 2 բոլորովին այլ ընկերությունների՝ օֆշորային «Mosston Engineering» ltd.-ի և IMECO-ի միջև։

Դավիթ Գալստյանի հետ կապված հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ նա հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի «սև ցուցակներում» «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ով զենքի անթույլատրելի վաճառքով զբաղվելու համար:

Դավիթ Գալստյանին պատկանող այս ընկերության գործը հասել է նաև ԴԱՀԿ ծառայությանը. պարզվում է, որ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն նաև «ՈՒԿՐԻՆՄԱՇ» առևտրային ֆիրմային պարտք է 1.290.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 64.380 գրիվնա. սա Պյոտոր Պորոշենկոյի անվան հետ կապվող նույն ընկերությունն է, որին Դավիթ Գալստյանի ընկերության կողմից 275,000 եվրոյի վճար է կատարվել։

Գալստյանի ընկերությունը նաև հասցրել է տապալել Հայաստանում գործող փամփուշի գործարանի աշխատանքները․ նա խոստացել էր 40 մլն դոլարի ներդրում իրականացնել, բայց այդ խոստումը մնաց օդում կախված, իսկ գործարանն էլ փակվեց։

Այսպիսով, պարզապես անհասկանալի է, թե ինչու է Դավիթ Տոնոյանը պետության համար այս կարևոր նախագծում ներգրավվել արդեն իսկ անվանարկված Գալստյանին, չէ՞ որ դա իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում:

Նախ՝ այն, որ փամփուշի գործարանն իր թեթև ձեռքով փակվեց և ոչնչացվեց (հենց դրա համար էլ ստացավ «Պատրոն Դավիթ» մականունը), իսկ Գալստյանն այդ ընթացքում հարստացավ, դրան գումարած հարստացրեց նաև իր ամուսնության քավոր Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին, ում հետ հետագայում նաև կրկնակի քավորացավ՝ դառնալով նաև Վաչոյի դստեր կնքահայրը: Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։

Դավիթ Գալստյանի կյանքի ամոթալի էջերից է նաև Ղազախստանում իր գործունեությունը: Զենքի վաճառքին զուգահեռ՝ այս մարդն ունենում է նաև գիշերային ակումբ և Ալմաթայում ստանում՝ «Սուտինյոր Դավիթ» մականունը:

Այսօր այս մարդը մեր երկրի Պնախարար Դավիթ Տոնոյանի կողքին է, զբաղվում է պետության համար առանցքային նշանակության ոլորտի կուռացիայով, մասնակցում է Տոնոյանի հանդիպումներին:

Օրինակ՝ Դավիթ Գալստյանն օրերս ներկա էր նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակության Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Ի դեպ, Ղազախստանից Դավիթ Գալստյանի Հայաստան տեղափոխվելու առնչությամբ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. բերվող փողերի հետ կապված ևս կա իրավապահների զգոնության անհրաժեշտություն։ Վերջում հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, այս մութ պատմություններից անտեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուստի նրան ևս զգոնության կոչ ենք անում։

Շարունակելի...

NEWSPRESS.am