«Փաստ». Դժգոհ են. ԱԳ նախարարի հետ հանդիպումը եղել է սիրողական մակարդակի
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ– ում փետրվարի 4–ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին:
Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները և սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում