ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Մարտի են մեկնել միայն ՀԱԿ-ի «ծերուկները», պաշտոն են ստանում նրանց «ջահելները»․․․

Մարտի մեկյան դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոնի Տեր-Պետրոսյանն, իհարկե, կրկին փորձում էր ակտիվ քաղաքականություն մտնել։ Նա «իշխանափոխության» մի քանի անհաջող փորձ արեց․․․

Ըստ էության, թվում էր՝ ամեն ինչ կար, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանա վերդառնալ․ հանրահավաքներ, բազմության միջից դուրս եկող բռունցքներ, «Լե-վոն նա-խա-գահ․․․» վանկարկումներ, ոգևորված ու հավատով լի՝ Բաղրամյան 26-ը գրավել ցանկացող ժողովուրդ․․․ բայց ամեն անգամ, երբ ժողովուրդը «հիմա, հիմա․․․» գոռալով ուզում էր գնալ Բաղրամյան 26-ը գրավելու, Տեր-Պետրոսյանը կանխում էր առաջխաղացումը, թե՝ դեռ ժամանակը չէ ու «բարի գիշեր» մաղթելով՝ բոլորին տուն ուղարկում։ Նրա «բարի գիշեր»-ներն անգամ հիթային երգ էին դարձել։ Ինչևէ․․․

Արդյոք նա ա՞յս ժամանակի մասին էր խոսում, թե՞ ոչ, չենք մեկնաբանում։ Փաստերը ցույց են տալիս, որ այսօր մեկը մյուսի հետևից պաշտոններ են ստանում հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերը։

Իհարկե, կարելի է մտածել նաև, թե տաշած քարերը գետնին չեն մնում, սակայն անհասկանալի զուգադիպությամբ, այդ տաշածները, պարզվում է, միայն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են։

Չթվարկենք նրանց անունները, պարզապես նկատենք, որ այժմ էլ կառավարությունում հաստիք է զբաղեցրել Թադևոսյանի փեսան։ Իսկ ավելի կոնկրետ՝ Զոյա Թադևոսյանի փեսան ԿԳ նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանն է, ով նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ժամանակին ՀԱԿ-ի ներկայացուցիչն էր:

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում նույնիսկ շնորհավորել է Գրիշային նշանակման առիթով։

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն էլ, Զոյա Թադևոսյանի աղջկան՝ Տնտեսագիտական համալսարանի դասախոս Դիանա Գրիգորյանին էլ սպասում է պրոռեկտորի պաշտոնը։

Հիշեցման կարգով նկատենք, որ Զոյա Թադևոսյանն անցյալ տարի, իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար»։ Նրա այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, որից հետո նա իր «ափսոսանքը» հայտնեց, թե՝ «ներեցեք անզգույշ խոսքերիս համար»։

Թեև այս տեսակետը Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը մեկ անգամ չէ, որ առաջ է քաշել, սակայն հարկ է նկատել, որ դեպքից հետո, տևական ժամանակ, Զոյա Թադևոսյանը լուռ էր։

Հնարավոր է, որ զգուշավորություն ցուցաբերելու առումով այդ շրջանում նրան զրկել էին խոսելու հնարավորությունից, հատկապես որ Նիկոլ Փաշինյանի շարժման նոր շրջանն էր և այն դեռևս ավարտին չէր հասել։

Համենայնդեպս, այդ շրջանում NEWSPRESS.am-ը ևս փորձեց հարցազրույց կազմակերպել հենց Թադևոսյանի նախընտրած տարբերակով (տեսանյութ, ձայնագրություն կամ ասուլիս), սակայն վերջինս մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Ես այլևս չեմ խոսելու»․․․

Նա, իհարկե, խոսեց, բայց արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն «իրավիճակ էր փոխվել»․․․

Մի խոսքով՝ հիմա, երբ Զոյա Թադևոսյանի յուրայիններն աստիճանաբար իրենց «ոտքին տեղ են անում» ու պաշտոններ զբաղեցնում, ինչո՞ւ Զոյա Թադևոսյանն էլ չփորձի անել դա, ինչո՞վ է պակաս ՀԱԿ-ի մյուս անդամներից։ Ավելին՝ նա ՀԱԿ-ի հետ անցած «մարտական ուղի» ունի, ու որպես տարեց մարտիկ՝ իրավունք ունի իր «ջահելներին» տեղավորելու։

Ասել է թե՝ մարտի են մեկնել ՀԱԿ-ի միայն «ծերուկները», ու պաշտոն են ստանում նրանց «ջահելները»․․․

Ա․Սահակյան