ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Աշխատե՞լ, թե՞ «դըմփ, դըմփ, հու» անել՝ սա է խնդիրը․ կառավարության՝ արդեն 2-րդ կենացների ծրագիրը

«Վաղը կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով»։ Այս մասին դեռ փետրվարի 5-ին մեծ ակնկալիքներով ու հավատով հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն արդեն հաջորդ օրը նա երևի փոշմանել էր իր այդչափ ինքնավստահ հայտարարության համար, քանի որ նրա խոսքը գործ չդարձավ։

Ընդհանրապես, կառավարության 2019 թվականի ծրագրի ոչ մի կետ չէր խոսում կառավարության նաընտրական փուլի խոսքերը գործ դարձնելու մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևի թե որսաց իրավիճակը և այն նույնիսկ քննարկման չդրեց․․․ թեև իրականում 5-ամյա ծրագիրը էական խնդիրներ չէր ընդգրկում, սակայն վարչապետը երևի թե չցանկացավ խոստովանել այդ մասին և հայտարարեց, թե ոճական և բառապաշարային առումով սինքրոնացնելու կարիք կա․․․

Իրականում, այս ծրագրին ո՛չ սինքրոնիզացումը կփրկի, ո՛չ բառապաշարային խմբագրումը։ 

Դե ֆակտո՝ անցնող տարվա մայիսից ունենք նոր կառավարություն, որը, փաստորեն, 10 ամսվա ընթացքում չի կարողացել մշակել և հանրությանը ներկայացնել ծրագիր, որով պետք է առաջնոդվի առաջիկա 5 տարվա ընթացքում։

Ինչպես նոր կառավարության արդեն մի անգամ ներկայացրած ծրագիրը, այս մեկը նույնպես իրենից ներկայացնում էր բարեմաղթանքներ ու կենացներ, որոնք կարդալուց հետո մնում է միայն «դըմփ, դըմփ, հո՛ւ» ասել․․

Թեև այն ժամանակ արդեն ծրագիրը քննարկվեց ու բավականին խոսեցին դրա մասին, սակայն այնպիսի տպավորություն է, որ այս ընթացքում ծրագրի վրա ընդհանրապես չեն էլ աշխատել։

Իհարկե, հիմա իշխանության ներկայացուցիչները կարող են ասել, թե ժողովուրդն էր մեղավոր կամ լրագրողները, ովքեր անընդհատ քննարկում ու բողոքում էին և չէին թողնում աշխատել, սակայն հարկ է նկատել, որ նրանք այլևս նոր չեն, ինչպես սիրում էին սկզբնական շրջանում անընդհատ հակադարձել, արդեն մոտ 10 ամիս է անցել ու նույնիսկ մի ծրագիր չկա մշակված։

Սա այն դեպքում, երբ իրականում այս ամիսների ընթացքում Փաշինյանի թիմը ցույց տվեց, որ բացի փողոց փակելուց, «դըմփ, դըմփ, հու» անելուց ու քայլելուց, այլ բան չի կարողանում անել։

Այստեղ չենք կարող արդարացիորեն չնկատել, որ այն, ինչ այս ամիսների ընթացքում արել է նոր իշխանությունը՝ հիվանդանոցներ բացել, շտապօգնության մեքենաներ ստանալ, մանկապարտեզ բացել՝ շարունակել է բացառապես նախկին իշխանության կիսատ թողած գործերը։ Այն, ինչ լինելու է սրանից հետո՝ կլինի նրանց աշխատանքի արդյունքը։ Սակայն այս անգամ, եթե նրանց աշխատանքը պտուղներ չունեցան, այլևս նրանց չի փրկի այն դրոշակ դարձրած արտահայտությունը, թե՝ նոր ենք, դե թողեք աշխատենք։ 

Ոչ ոք, անգամ մարդիկ, ովքեր ամեն հինգշաբթի՝ կառավարութան նիստերի օրերին, կառավարության շենքի մոտ են գալիս ներկայացնելու իրենց խնդրները, չեն խանգարում գործադիրին աշխատել։ Նման երևույթները, հակառակը, պետք է որ օգնեն նրանց աշխատանքում, քանի որ այդ կերպ կառավարությունն ավելի լավ է տեսնում, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան լուծելու երկրում։

Եվ որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն առաջարկում է մի մարդ, ով քննադատել է նախկին իշխանություններին, նրանց ծրագերն ու գործերը և խոստացել, որ ինքն ավելին կանի։ Սակայն այսօր, կոնկրետ քայլեր ու առաջարկներ ներկայացնելու փոխարեն, նա հանրությանն ուղղակի դարձյալ կերակրում է սին խոստումներով ու կենացներով՝ առաջարկելով նրանց կառավարության «կենաց գիրքը»՝ դուխով ու հպարտ ժողովրդի համար․․․ Այստեղ դարձյալ պակասում է մի բան՝ «դըմփ, դըմփ, հո՛ւ»․․․

NEWSPRESS.am