Դոնալդ Թրամփը 20 միլիոն դոլար է պահանջել, որ Մոսկվայում իր անունով շենք կառուցվի
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 20 միլիոն դոլար է պահանջել, որպեսզի թույլատրի Մոսկվայում կառուցվող էլիտար շենքը կրի Trump Tower անունը: Այդ մասին պատմել է գործարար Պավել Ֆուկսը:
Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ հանդիպել է Թրամփի հետ և քննարկել կառուցվող շենքի անվան հարցը, 2006 թվականին գործարարը Մոսկվայում հանդիպել է նաև Թրամփի աղջկա՝ Իվանկայի և որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ:
Ֆուկսը Թրամփներին առաջաերրկել է 10 միլիոն դոլար, որպեսզի շենքը կոչվի Trump Tower, սակայն, գործարարի խոսքով, Թրամփը 20 միլիոն դոլար է պահանջել: