ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Հուշում Փաշինյանին՝ Քաջ Նազարը կառավարության ավելի լավ ծրագիր է ներկայացրել

Հայաստանում քաղաքական իշխանափոխությունից հետո երկրի ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանը շուտով ԱԺ կներկայացնի իր կառավարության ծրագիրը, որը թվով արդեն երկրորդն է։

Հիշեցնենք, որ առաջին ծրագիրը ներկայացվեց այն ժամանակ, երբ հասարակության մոտ դեռևս հեղափոխական էյֆորիկ ապրումների պիկն էր և քաղաքագիտական տերմինաբանությամբ՝ փոքրամասնության կառավարության ղեկավար դարձած Փաշինյանը ներկայացրեց իր «բարի մտադրությունների ամփոփագիրը», որի մասին հանրապետականները դիպուկ կերպով ասել էին, թե եթե նույնիսկ սպիտակ թուղթ էլ ներկայացնի, քվեարկելու են և տեսնեն՝ ինչպես է կյանքում դրանք իրագործում։

Անցնող ամիսներին այդ «բարի մտադրությունների» ամփոփագիրն այդպես էլ մնաց իր ժանրին հատուկ կաղապարի մեջ և իրական կյանքում շարքային հայաստանցու վրա ունեցավ այնքան ազդեցություն, որքան Լուսնի հակառակ կողմում չինացիների կողմից ցանված բամբակի սերմերի ծիլ տալը և ապա՝ դրանց ոչնչանալը։ Այլ կերպ ասած՝ ոչ մի ազդեցություն էլ չունեցավ։

Ավելին՝ այն մտահոգությունները, որոնք կային այն ժամանակ, կան նաև այսօր, այն տարբերությամբ, որ այն ժամանակ կառավարությունն անցումային էր, ժամանակավոր, մեծ հաշվով միայն ներքին լեգիտիմության որոշակի պաշարի վրա հիմնված, իսկ հիմա՝ արդեն հիմնական և ճանաչված՝ և′ ներքին աջակցությամբ, և′ արտաքին աշխարհի կողմից։

Բացի այդ, այս կառավարության ծրագիրը պատմության մեջ կմնա, եթե այլ հիշվելու առիթ չլինի, նրանով, որ ծրագիր է ներկայացվում դեռ մինչև վերջ չձևավորված կառավարության պայմաններում, այսինքն՝ գործադիր իշխանությունը ներկայացնում է ծրագիր, երբ դեռ կոմպլեկտավորված է կիսատ-պռատ։

Ի՞նչ է սա նշանակում։

Ենթադրենք՝ խոսվում է արդյունաբերության, գյուղոլորտի, մշակույթի կամ սփյուռքի հետ հարաբերությունների մասին: 

Շարադրվում են գեղեցիկ մտքեր՝ ականջի համար հաճելի ձևակերպումներով, սակայն պատկերացրեք՝ մի տարի անց կամ մի քանի ամիս անց քաղաքացին ուզում է իմանալ արդյունքներ․ դիմում է կառավարությանը, ներկայացնում իր պահանջը, վկայակոչում ծրագրի համապատասխան պարբերությունը կամ բաժինը և վերջ։ Նա պարզապես չգիտի՝ ում մատնանշի, թե տվյալ ոլորտը կարգավորողն ով է, քանի որ գործադիրը թերի է ձևավորված եղել, ու դա կարող է մանևրելու, խաբելու, մոլորեցնելու մեծ հնարավորություն տալ։

Այսինքն՝ այս ծրագրում մինչև վերջ լուծված չէ քաղաքական պատասխանատվության հարցը։ Իհարկե, գլոբալ առումով, կարող ենք արձանագրել՝ պատասխանատուն Փաշինյանն է ու իր թիմը, սակայն այդ պատասխանատվությունը շատ անհասկանալի ամորֆ կերպով մնում է օդից կախված՝ առանց ոլորտայնացված բաշխման։ Այս իրավիճակն արդեն բերելու է վստահության լուրջ պակասի, որը եթե հիմա դեռ էյֆորիայի մնացորդների առկայութան պայմաններում չի դրսևորվելու, ապա հետագայում, առաջիկա հինգ տարվա ընթացքում, շատ ցցուն կերպով է իրեն զգալ տալու։

Ինչ մնում է բովանդակային մասին, ապա Թումանյանի անմահ հերոս Քաջ Նազարը շատ ավելի լավ է գտել կառավարության ծրագրի խնդրի լուծումը, երբ կարգադրել է, որ արևը պետք է առավոտյան ծագի արևելքից, իսկ երեկոյան մայր մտնի արևմուտքում, կամ էլ գետերը պետք է ունենան երկու ափ՝ աջ և ձախ։

NEWSPRESS.am